Մարտի 1-ի հարցը ընդունվեց, բայց «խմբագրեցին» Փաշինյանին

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքի նախագիծը։ Ավելի ճիշտ՝ պատգամավորներն առաջարկում էին վնասի «փոխհատուցման» տարբերակը, սակայն կառավարությունը պատկան գերատեսչության միջոցով այն խմբագրել է դարձնելով՝ աջակցությունը։
Հիմնավորումն այն է, որ ԱԺ-ն լիազորված չէ դատարանի դեր ստանձնել եւ փոխհատուցման հարց լուծել, դա կարող են անել միայն դատարանները։

Հիշեցնենք, որ սույն օրինագիծը հեղինակել է Նիկոլ Փաշինյանը եւ տարիներ շարունակ նախկին իշխանությունները մերժում էին այն։

«Նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն, քանի որ այն համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցառումների և հնարավորությունների ստեղծման նպատակին, որոնք նպատակուղղված են վերականգնել պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը, քաղաքացիական համերաշխությունը, քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանն է ուղղված», - նախագիծը ներկայացնելիս ասաց Լենա Նազարյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այդ իրադարձություններից 11 տարի անց տուժած մարդիկ պատշաճ ուշադրության չեն արժանացել ու տարիներ շարունակ ու մինչև այժմ սոցիալական, հոգեբանական ու առողջական խնդիրներ ունեն։ Նա նկատեց, որ այդ իրադարձություններից տուժած որոշ անձանց, մասնավորապես, ոստիկաններին, աջակցություն տրամադրվել է, ինչը տարբերակված մոտեցում է:

«Ես ստացել եմ տեղեկանք, որի համաձայն, եղել են անձինք, ովքեր մեծ աջակցություն են ստացել ու հիմա էլ նպաստի տեսքով ստանում են։ Իսկ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես աջակցություն չեն ստացել։ Տարբերակված մոտեցումն անընդունելի և անարդար է ու այս նախագիծը ուղղված է արդարության վերականգնմանը», - նշեց Նազարյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է իր ղեկավարած գերատեսչության հետ համատեղ։ Օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ, նախարարն առաջարկեց օրինագծում ավելացնել, որ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք, դիմումը կարող են ներկայացնել կառավարություն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց 3 տարի հետո։Շահառուների թիվը հասնում է մոտ երկու հարյուրի։

Անի Սահակյան

 

դիտվել է 1578 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am