Պրեմիաներից քաշված

Ինչպես հայտնի է` վերջին նիստում կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թ. պարգևավճարների ֆոնդն ավելացնել 2 մլրդ 330 մլն դրամով: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 մլրդ 836 մլն դրամ, որը բավարար չէ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար: Ուստի անհրաժեշտություն է առաջացել այս ֆոնդն ավելացնել:

Քննարկման ժամանակ նիստում տարբեր առաջարկություններ եղան: Վարչապետն ինքն էլ այս հացը գնահատեր սկանդալային. «Տարվա ամենասկանդալային թեմային ենք հիմա անդրադառնալու և ես հարկ համարեցի, որ մենք այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք: Խոսքը վերաբերում է պետական եկամուտների կոմիտեի պարգևատրման հիմնադրամի հետ կապված հարցերին: Իհարկե, դուք տեղյակ եք անցած տարի ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ մյուս կառույցների հետ կապված ինչ մեծ հանրային քննարկում եղավ: Ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը, չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարևոր քննարկում, որովհետև դա վերաբերում է պետական և պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի ՊԵԿ-ն այն կառույցն է, որն ապահավում է բյուջեի հավաքագրումները, ընդ որում այդ գործն անում է բավականին լավ` առաջին եռամսյակում 11 մլրդից ավել գումար է հավաքագրել, հետևաբար, պետք է, անպայման, արժանապատիվ վարձատրվի, որպեսզի կոռուպցիոն գործարքների չգնա: Իսկ եթե ՊԵԿ տեսուչի աշխատավարձն ընդամենը 160 հազար դրամ է, ապա քիչ է հավանականությունը, որ նա կդիմանա հարկատուների խոշոր գումարները բյուջե մուտքագրելու փոխարեն սեփական գրպանը դնելու գայթակղությանը:
Պարգևավճարների սկանդալն արդեն հին ու չարչրկված է, բայց նաև չհասկացված ու չընկալված: Խնդիրն այն չէ, թե որևէ մեկը դեմ է ՊԵԿ աշխատակիցների, կամ պետական մնացած պաշտոնյաների արժանապատիվ վարձատրությանը: Մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքն ուղիղ համեմատական է արժանապատվ աշխատավարձի ու կոռուպցիայի հաղթահարման հետ:
Բայց այստեղ կա մի շատ կարևոր խնդիր` դա սոցիալական արդարության և սոցիալական հավասարության խնդիրն է: Չկա կարևոր, ավելի կարևոր կամ պակաս կարևոր աշխատանք: Կա բոլոր տեսակի աշխատանքները նույն սկզբունքով գնահատելու խնդիր, որովհետև ընտրովի գնահատանքը վիրավորական է բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն տեղավորվում սելեկտիվ կարևորության սանդղակում: Մենք ունենք 30 տոկոս աղքատություն, ավելին` ունենք աշխատող աղքատների հզոր բանակ և նրանք բոլորը` բժիշկ,մանկավարժը, սահմանապահ սպա, ոստիկան, դասախոս, վարորդ, գիտնական, կատարում են շատ կարևոր աշխատանք` շատ ցածր աշխատավարձով: Պետք է պահպանել համեմատական համամասնություն, որովհետև արդարության պակասը հենց այսպիսի անէական հարցերից է ծնվում:

Հայկ Դավթյան

դիտվել է 1263 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am