Մայր Աթոռն աջակցություն է հայտնել Թեհմինա Վարդանյանի՝ փողոցներն անվանափոխելու նախագծին

Հրապարակը գրում է.«Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները՝ անվանումից առաջ ավելացնելով «Սուրբ» բառը, օրինակ՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց։

Ավագանու անդամը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Ես երկուշաբթի արդեն դրել եմ շրջանառության մեջ, իսկ օրենքով արդեն դրանք 4 ամսվա ընթացքում պետք է բերվեն օրակարգ։ Նախագծերը երեքն են, որոնք դրվել են շրջանառության մեջ։ Ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել նախագծերն առաջ տանելու հարցում, և լիահույս եմ, որ քաղաքային իշխանությունը, ավագանին, այդ թվում նաև քաղաքապետը, այս նախաձեռնություններին կողմ կքվեարկեն, որովհետև դա ընդամենը լրացում է թերի բերված փողոցների անուններին, ինչն եղել է նախկինում։ Ամոթալի է, որ Իտալիայի Նեապոլ քաղաքում Գրիգոր Լուսավորչի անվան փողոց կա, և այն կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց։ Տեր Ասողիկը ողջունել է, Մայր Աթոռը դա ողջունում է, և կոչ են արել քաղաքապետին և ավագանուն կողմ քվեարկել այդ նախագծին»։

Մյուս խմբակցությունների ավագանու անդամների հետ այդ թեմայով ավագանու անդամը դեռևս խոսակցություն չի ունեցել․ «Դեռևս չենք շփվել, սակայն անդամներից մեկը, նույնիսկ չտիրապետելով ՏԻՄ-ին, մեկնաբանություններում մեծամտորեն գրում է՝ քանի որ բացասական արձագանք է, կարող է նախագծերը չհասնեն նույնիսկ ավագանու օրակարգ, բայց ես ևս մեկ անգամ խնդրել եմ, որ ՏԻՄ օրենք կարդան, ուզում են իրենք լինեն 57 հոգի կամ 65 հոգի, իրենք առոչինչ են, որ նախագիծը չհասնի օրակարգ»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Երևանում բազմաթիվ այլ կարևոր հարցեր կան, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, կան բազմաթիվ կարևոր և անկարևոր խնդիրներ քաղաքում, դրանցից են՝ տրանսպորտը, աղբահանությունը, վերելակները, ինչն ուղիղ կապված է որոշակիորեն մարդու կյանքի հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես այդ նախագծերի վրա աշխատելով՝ չեմ աշխատել կամ չեմ աշխատում նշված ուղղություններով։ Եթե այսօր կա Երևանի ավագանիում մաքսիմում 5 անդամ, ովքեր մշտապես բարձրաձայնում են այդ խնդիրները վերջին ամիսների ընթացքում, որոնցից մեկը, անհամեստություն չթվա, ես եմ»։

Նշենք, որ դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը նույնպես առաջարկել էր անվանափոխել 6 փողոց, այդ նախաձեռնությունն էլ ԱԺ-ում ասել էր այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ն առաջարկում էր Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1-ին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի և Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը՝ Մոնթե Մելքոնյանի անունով։ Ավագանին հավանության արժանացրեց միայն վերջին նախագիծը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am