Փաշինյան-Ալիև ինչ արդյունքի մասին է խոսում Զախարովան. Պուտինի խնդիրը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կօգնի կյանքի կոչել Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները, ապրիլի 4-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ինչ արդյունքների մասին է խոսքը, պարզ չէ: Համենայնդեպս, Վիեննայի հանդիպումից հետո, կարծես թե, որպես արդյունք խոսվել է միայն մարդասիրական քայլեր նախաձեռնելու եւ հանդիպումները շարունակելու պայմանավորվածության մասին: Բայց հազիվ թե խոսքը վերաբերի հանդիպումները շարունակելու պայմանավորվածությանը, քանի որ այստեղ թերեւս օգնելու կարիք չկա, այլ ընդամենը չխանգարելու հարց, քանի որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առնվազն այս փուլում այդ հանդիպումները անհրաժեշտ են, տարբեր պատճառներով: Հետեւաբար պետք է ենթադրել, որ խոսքը մարդասիրական նախաձեռնությունների մասին է, թեեւ այս դեպքում էլ հայտնի չեն մանրամասներ:

Հայաստանի վարչապետը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում ակնարկեց, որ կարող է խոսք լինել գերիների խնդրի մասին: Սակայն դա էլ առավելապես ենթադրություն է, որ արվում է Փաշինյանի ավելի ընդհանուր խոսքից: Իսկ կա՞ արդյոք այլ պայմանավորվածություն, որի մասին չի ակնարկվել, չի խոսվել: Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե թույլ չի տվել ձեւաչափի փոփոխություն: Հայաստանի վարչապետը դա համարեց մանիպուլյացիա եւ հայտարարեց, որ բարձրացրել է ու բարձրացնելու է Արցախի մասնակցության հարցը:

Թե Փաշինյանի, եւ հետո նաեւ թե Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինը: Այդ ֆոնին էլ հնչում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Վիեննայի արդյունքները կյանքի կոչելուն: Չի բացառվում, որ խոսքը, իհարկե, ընդամենը հրադադարի պահպանման պայմանավորվածությունը պահելու մասին է, որ ձեռք է բերվել դեռեւս Դուշանբեից, որտեղ եւս նշմարելի էր Պուտինի դերակատարումը: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի հայտարարում է այն մասին, որ կօգնի պահել հրադադարը, հարաբերական հանգիստ վիճակը սահմանին, չնայած Վիեննայից հետո կողմերի առաջին, տաք հետքով դրական տոնայնությամբ հայտարարություններին հաջորդած որոշակի կոշտ հռետորաբանությանը:
Բանն այն է, որ հանգիստ, կայուն իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար քաղաքական խնդիր է, որովհետեւ իրավիճակի ապակայունացումը առանց չափազանցության կարող է Մոսկվայի համար հղի լինել ուղղակի Կովկասի կորստով, ընդ որում շղթայական՝ մինչեւ հյուսիսային Կովկաս: Առերեւույթ, այս հանգամանքները թվում են միմյանց հետ կապ չունեցող, սակայն այս ֆոնին հարկ է նկատել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Ինգուշիայում, երբ ոստիկանությունը հրաժարվել էր ուժ կիրառել Սահմանադրության փոփոխության դեմ բողոքող ցուցարարների վրա:
Կովկասում իրավիճակի ապակայունացումը անմիջապես օգտագործվելու է Հյուսիսային Կովկասում, եւ Մոսկվան դա, թերեւս, շատ լավ է հասկանում, առավել եւս այն հայտարարության ֆոնին, որ պատերազմի առումով ՌԴ պատասխանատվության մասին նախորդ տարի օգոստոսին արել էր Նիկոլ Փաշինյանը, այդպիսով գործնականում ազդարարելով, որ, եթե Բաքուն գնաց պատերազմի, ուրեմն Ռուսաստանն է այն արտոնել կամ ի զորու չի եղել կանխել այն: Երկու դեպքում էլ առաջանում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դաշնակցային անկարողության կամ անվստահելիության հարցը: Մի հարց, որ առաջացել էր դեռեւս Ապրիլյան քառօրյայում, աղաղակող ձեւով, պարզապես ՌԴ համար աղաղակող հետեւանք չունեցավ Հայաստանում լեգիտիմ իշխանության բացակայության պատճառով: Այժմ այդ խնդիրը Հայաստանը կարծես թե չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am