«Չի մերժի, բայց կտա՞». Փաշինյանը մեկ հաղթաթուղթ ունի, բայց պետք է զսպի իրեն

«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի արժանահիշատակման օրերին Արցախում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որին Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ իբր զանգել էր, սակայն չէր «բռնացրել», որ հրավիրի Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին։


Իրականում վարչապետն իր այդ քայլով հերթական անգամ ցույց տվեց, որ խոսակցությունները, թե Փաշինյանն ու իր կառավարությունը բավական ծանր են տանում Արմեն Սարգսյանի հեղինակության բարձրացումը, դրսում տպավորիչ ընդունելությունները, պատահական չեն։ Սարգսյանն էլ, հնարավորինս քողարկված, բայց նշանակետին հարվածող քայլերով է առաջ ընթանում, ԱԽ նիստի չմասնակցեց, բայց գնաց Արցախ հենց այն ժամանակ, երբ 3 տարի առաջ այս օրերին հակառակորդը պատերազմ սանձազերծեց։ Սա ուղերձ էր դրսին եւ «ապտակ» իրեն անտեսած կառավարությանն ու նրա ղեկավարին։

Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի եւս մեկ դրվագ. Արցախում նախագահին շատ ջերմ են ընդունել, եւ դա վկայում են հրապարակված լուսանկարներն ու ընդունելությանը մասնակցած արցախցի պաշտոնյաները։ Այս ամենի համատեքստում, մեր տեղեկություններով, նախագահի ու վարչապետի միջեւ վիհն ավելի է խորանում։


Մի կողմից, երկու ղեկավարների գաղափարական ծայրաստիճան տարբերությունն է աչք ծակում, մյուս կողմից, Փաշինյանին հանգիստ չի տալիս Արմեն Սարգսյանի շուրջ դրսում ստեղծված դրական մթնոլորտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հաղթաթուղթ, եթե իհարկե, կարողանա զսպել սեփական հավակնությունները։

Նրան թվում է, որ եթե բոլոր լիազորություններն իր ձեռքը վերցնի, կկարողանա ստվերել Արմեն Սարգսյանին, սակայն մոռանում է, որ դրանով օգնում է վերջինիս «չթաթախվելու» շատ վիճահարույց հարցերի մեջ ու հասարակության աչքում «մաքուր» մնալու։

Այնպես որ, հանուն իր հետապնդած նպատակի, ճիշտ կաներ որոշ լիազորություններ զիջել Արմեն Սարգսյանին՝ հեշտացնելով նրա դիրքերը թուլացնելու գործը։ Բայց, ինչպես «Ոսկե ցլիկ» ֆիլմում է ասվում, «ճիշտ է, չի մերժի, բայց կտա՞»։ Փաշինյանն էլ, ամենայն հավանականությամբ, նույն ֆիլմի գլխավոր հերոս Նաջարյանի նման կասի. «Չե՛մ տա։ Որ պապս էլ հորս ձեռը բռնած գա, չե՛մ տա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am