«Թավշյա հեղափոխության» ֆեյքային տեխնոլոգիաները. ո՞վ է թիվ մեկ ֆեյքը (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում դեմագոգիայի ու դերասանության պակաս չկար։ Նիկոլ Փաշինյանին հունից հանել էին, իր իսկ գնահատմամբ, տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք կապված էին գազի գնի թանկացման հետ։

Փաշինյանը բոցաշունչ ելույթ ունեցավ ու վերջում անդրադարձավ իր բուն փորացավին։ ԱԱԾ–ին նա հանձնարարեց հեղափոխականի անվան տակ հանդես եկող ֆեյքերի և ընդհանրապես սոցիալական ցանցերում, իր կարծիքով, ֆեյքային մանիպուլյացիաներով զբաղվողների դեմ կոշտ քայլեր ձեռնարկել։

Պարզ է, որ Փաշինյանի իրական ցանկությունը տեղեկատվական դաշտի ոչ վերահսկելի սուբյեկտների դեմ պայքարն է, բայց նա դա անում է «ժողովրդի անունից» ու, իբր, հանուն գազի գնի։

Ուշագրավն իր՝ ԱԱԾ–ին տված հրահանգի մեջ այն է, որ ֆեյքային ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառելը, սուտն ու կեղծիքն օգտագործելը հենց իրեն ու իր շրջապատին են ներհատուկ։ Ինքն ու իր թիմը ոտքից գլուխ ֆեյքային տեխնոլոգիաներ էին կիրառում «թավշյա հեղափոխությունից» առաջ ու ընթացքում։ Հիմա էլ նույնը շարունակվում է։

Սրանք նույնիսկ գնացին այնպիսի ստոր քայլի, ինչպիսին է ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի հիշատակն օգտագործելն ու հավաքված ամբոխից էմոցիա փախցնելը (տե՛ս կից տեսանյութը)։

Բանն այն է, որ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված քայլարած դիջեյը՝ Էդուարդ Աղաջանյանը, «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։ Ապրիլյան օրերին այդպիսի քստմնելի տեխնոլոգիան ու մանիպուլյացիան, քայլարածների կարծիքով, պետք է աշխատեր ու Նիկոլին աթոռ ապահովեր։ Այդ տեխնոլոգիան կիրառելու ժամանակ Նիկոլը Ռոբերտի «պապիկի» հետևում էր կանգնած և հետևում էր իր ներկայիս աշխատակազմի ղեկավարի «մուտիլովկային»։ Երկուսն էլ շատ լավ գիտեին, թե ինչ կեղտոտ թատրոն են խաղացնում, բայց թքած ունեին։

Ու սրանք հիմա խոսում են ֆեյքերից ու մանիպուլյացիաներից։

Եթե Փաշինյանն այսօր անկեղծ է եղել ֆեյքերի դեմ պայքարի հարցում ու այն ժամանակ տեղյակ չի եղել, որ հարթակում Աբաջյանի կեղծ պապիկն է խոսել, ապա պետք է առաջին հերթին աշխատանքից հեռացնի ֆեյքային մանիպուլյացիա արած իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյանին։ Այն «մուտիլովչիկին», ով Ռոբերտ Աբաջյանի կեղծ «պապիկ» էր դեմ տվել հանրությանն, ու ինքն էլ պահել էր հերոսի նկարը, որպեսզի մարդկանց զգացմունքների հետ խաղա։

Եթե Աղաջանյանը որպես ֆեյք չհեռացվի, ուրեմն ևս մեկ անգամ կհաստատվի, որ Նիկոլը դեմագոգիայով ու անձնական հարցերով է զբաղված և ինքն այն օրերի «կեղծ պապիկ» օպերացիայի իրական հեղինակն է։

Քանի՞ գրոշ արժե Փաշինյանի հակաֆեյքային ճառը, եթե թիվ մեկ ֆեյքային մանիպուլյատորին կողքն է պահում։ Մի խոսքով, կառավարությունում պետք է կողմնորոշվեն։

Մի բացահայտված ֆեյք ԱԱԾ–ն արդեն ունի՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Դե՛, ձեզ տեսնենք։

 7or.am 

Հայկ Ուսունց

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am