Կրեմլը սպասում է «շոուի» շարունակության՝ Արցախյան հարցում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն, «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջիկայում հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է»,- հայտնեց Նաղդալյանը՝ չհստակեցնելով հանդիպման օրն ու վայրը․- «Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, և չենք խախտելու այդ սկզբունքը»:

Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող համանախագահները մարտի 29-ին Վիեննայում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո հայտարարել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ:

Այսօր ԱՊՀ պետությունների արտգործնախարարներն են Մոսկվայում հավաքվում, հավաքին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, սակայն Հայաստանի արտգործնախարարը բաց թողեց նրա հետ հանդիպելու առիթը: Հիմա, փաստորեն, միջնորդներն աշխատում են նրանց հանդիպումները կազմակերպելու այլ ժամկետների հետ կապված:

Մոսկվան, ըստ ամենայնի, չի հրաժարվի Հայաստանին ու Ադրբեջանին մերձեցնելու ղեկն իր վրա վերցնել: Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը ի ցույց են դնում խաղաղ կարգավորման հասնելու պատրաստակամություն», - ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ մտադրությունը առկա է եղել նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպմանը: «Մենք ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը գերակշռող է եղել բանակցություններում, և այսուհետ էլ կողմերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականություն դառնան այն գաղափարները, որոնց շուրջ փոխըմբռնում է եղել Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Միաժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին շարունակում են կոչ են աշխատել ու արդյունք ցույց տալ:

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ղարաբաղյան կարգավորման ընթացքում ի հայտ եկած նպաստավոր պահը: «Բանակցություններում նոր թափ կա, հույսեր: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ հնարավորությունը վերածել հստակ քայլերի», - ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է Միրոսլավ Լայչակը: Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է՝ «թեև որոշ դրական զարգացումներ են արձանագրվել, մենք դեռ շատ բան պետք է տեսնենք, որպեսզի կարողանանք խոսել իրական առաջընթացի մասին»:

Թամար Բագրատունի

դիտվել է 2046 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am