ԱԱԾ-ն լրագրող Նիկոլ Փաշինյանին՝ դու էլ փախիր․․․

Կառավարության նիստում վարչապետի՝ Ֆեյքերի դեմն առնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին տված հանձնարարականը լսելուց հետո, երբ փորձեցի պատկերացնել դրա իրականացումը, հայտնի անեկդոտը մտաբերեցի։

«Նապաստակը գլխապատառ վազում է անտառով և դեմ առ դեմ հանդիպում արջին․
-Էս ո՞ւր շլդիկ, ինչո՞ւ ես էսքան խառը, ի՞նչ է պատահել։
-Ա՛րջ ախպեր, տեղյակ չե՞ս՝ ինչ է եղել։ ԱԱԾ-ն մտել է անտառ, ինչքան կոռուպցիոներ ու կաշառակեր կա, բոլորին բռնում ամորձատում են:
- Ա՛յ շլդիկ ջան, դու ե՞րբ ես կաշառք վերցրել կամ կոռուպցիայով զբաղվել, որ հիմա էլ էդպես փախչում ես:
-Ա՛րջ ախպեր, դու էլ փախիր, որովհետև նախ ամորձատում են, հետո են որոշում, ով է կաշառակեր ու կոռուպցիոներ, ով՝ ոչ» ։
Իսկապես անհնար է հասկանալ, թե ԱԱԾ-ն ի՞նչ մեթոդաբանությամբ է առաջնորդվելու, որ կարողանա հստակ տարանջատել ֆեյքին իրական օգտատիրոջից, կարծիքի ու խոսքի ազատությունը մանիպուլիացիայից։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իրենք առաջին հերթին զբաղվելու են այն գրառումներով, որոնք իրենց մեջ հանցակազմ են պարունակում։ Բոլոր ժամանակներում էլ հանցակազմ պարունակող հրապարակային հայտարարությունները իրավապահների կողմից դիտարկելու են։ Բայց պետք է համաձայնել, որ երբ վարչապետը Ազգային ավտանգության ծառայությանը հանձնարարում է՝ զբաղվել տեղեկատվական մանիպուլիացիաներով, գրաքննության տպավորություն է թողնում։ Եթե անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ նպատակ չունի վնասել խոսքի ազատությունը և բազմակարծությունը, որոնք ժողովրդավարության գրավականն են ու վերջին տարիներին մեր երկրի հիմնական ձեռքբերումներից, միևնույնն է, ԱԱԾ-ն չի կարող լինել խոսքի ազատության երաշխավոր։

ԱԱԾ-ն ու խոսքի ազատությունը տրամագծորեն միմյանց հակասող երևույթներ են։ Եթե երկրի ղեկավարը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարում է վերահսկել մարդկանց արտահայտած կարծիքները, սա դառնում է սպառնալիք։ Հենց միայն այն գիտակցումից, որ մի կարծիքի պատճառով մարդիկ կարող են հայտնվել ԱԱԾ թիրախում, շատերն ուղղակի վախենալու են կարծիք արտահայտել։ Վարչապետի հանձնարարականը պետական ռեպրեսիվ մահակ է, որը կարող է օգտագործվել անցանկալի անձաց լռեցնելու, անձնական հաշվեհարդարներ տեսնելու համար։ Տեղի ունեցածը շատ դժվար իրավիճակ է ստեղծում նաև ԶԼՄ-ների համար, որովհետև ԶԼՄ-ները ևս երբեմն հրապարակում են տեղեկություններ, որոնց իրավացիությունն այդ պահին չեն կարող ապացուցել։
Պարտավոր ենք խոստովանել, որ խոսքի ազատությունը Հայաստանում, որպես բացարձակ արժեք, նախկին իշխանության օրոք առաջընթաց է ապրել, չնայած որ այն խնդիրները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դիտարկում է ազգային անվտանգության սպառնալիք, կային նաև նախկինում։ Հետաքրքիր է՝
ինչպե՞ս կարձագանքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տված հանձնարարականին լրագրող, խմբագիր և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հայկ Դավթյան

դիտվել է 10398 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am