Քայլ արա, ասում եմ, քայլ արա. խոսիր ինձ հետ. Հրանտ Մաթևոսյանի կնոջ ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի կնոջ ուղերձը Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի պարոն վարչապետ

Սիրելի Նիկոլ

Մարտի 31-ին քո քայլարշավի մեկնարկի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկնարկի մեկ տարին, նաև իմ ութսունմեկ տարին լրացավ:

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան պայծառագույն օրը դու բացեցիր նրա «Ծառերը»-ի առաջին պարբերությունից մի հատված կարդալով: Ահա չափաձող, ահա ուղենիշ: Աշխարհն ասում է ահա Կանոնը: Կանոնը, երբ այո, սանդղացուցակ ունես, թե գիտնականդ, զորականդ, գրողդ, երաժիշտդ ով է, ու աշխարհից էլ գիտես, թե ով է քեզ համար գրող, գիտնական, երաժիշտ: Եվ ոչ ոք մնացածին չի անտեսում, չի անիրավում: Նրանք էլ իրենց երկրորդ, վեցերորդ, քսաներորդ տեղում են:

Ահա ուրեմն ինչ պիտի այսօր լիներ և քննվեր ասպարեզում Մշակույթի այսինքն հասարակության և պետության գիտակցությունը և կամքը և զորությունը ձևավորող ասպարեզում:

Եվ… ինչ կա և ինչ է քննվում արդ իբր մշակութային ասպարեզում. մի գորշությունն այլ գորշությանն ընդիմախոս կալել են հրապարակը: Գորշությունն է արշավի ելնում: Եվ հաղթարշավի հավակնություններ ունի: Հաղթեց գորշությունն է, պարտվեց գորշությունն է: Ասպարեզն իրենն է: Եվ ինքզինը Մշակույթ է հորջորջել: Եվ աչքդ չթարթած գաղափար ու կարգախոս ու սրբություն ապականելով իրենով է անելու, շրջի երկրի դեմ, այլև վերստին գլուխը անցնի երկրի: Չկասկածես. Չի հեռացել, այստեղ է, ստվերում է առայժմ, վերախմբավորվում է, ուժ առնում, քեզ է փորձում ու ամեն քո վրիպումից հաղթանակ կերտում իր համար: Այստեղ է, մեր կողքին, մեր միջև: Այստեղ է բարեկամ, թե թշնամի, կուսակից, թե ընդիմախոս: Այստեղ է ՆԱ,ԴՈւ, թե ԵՍ կոչվի:

Կանոնը չկա, չափաձողը չկա: Եվ քանի դեռ չկա անընդհատ տապալվելու ենք. ահա ինչը պիտի այսօր քննելիս լինեինք քեզ հետ, ինչը պիտի արդեն քանի ամիս սկսած լինեիր ձևավորել դու: Մինչդեռ…

Մինչդեռ անցած այս մեկ տարին հաղթական տարին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարան»-ի անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ:

Կենտրոնի հայեցակարգից հարցնելու փոխարեն, փողոցում անտեր թողած կառույցը հաշվեկշռի չվերցնելու խաղին է եղել, քաղաքաշինական գաղափարը տեսնելու փոխարեն, շենքի երրորդ հարկի բացակա-ներկան է արել երկրիս կառավարությունն այս մի տարում: «Նիկոլը գիտի՞» հարցրել են, «Նիկոլին ասե՞լ եք» հարցրել են միայն պատկան պաշտոնյաներից ամենաանկեղծները: Պաշտոնեական անգործություն: Էսքանը: Մեղադրում եմ:

2020-ի փետրվարին Հրանտ Մաթևոսյանը կդառնա 85 տարեկան:

Աշխարհում ու այստեղ Հրանտին ճանաչած երևելիների ամբողջ սերունդ հեռացավ: Վերջիններն են հեռանում: Ասել է գիտելիք հեռացավ առանց սերունդներին տրվելու:

«Բրենդ» չարչրկված եզրը բուն իմաստով ու կշռույթով տես – ահա դա է, այդ մասին է ասածս:

Ու չեմ խոսելու էլ ոչ մի բառ տգեղ, տգետ, ճապաղ, անմիտ այս ամիսների մասին: Չեմ տալու ոչ մի սնանկ անուն: Չափազանց շատ է ասվել, չափազանց շատ խոսք է շռայլվել, փորձելով հաղթահարել բթամտությունն ու չկամությունը:

Ամոթ է: Անարդար է:

Հրանտն է ասել. «Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»:

Կարծեմ թե այսօր ավելի քան քո մասին է: Ու դու դա գիտես:

Ու սա այսօր նաև հրամայական է քեզ համար, երկրի համար: Պարզագույն ինքնապահպանության հրամայական:

Առանց նշաձողի, առանց մեկնարկի կետի, առանց Կանոնի տանուլ ենք տալու:

Քայլ արա, ասում եմ, քայլ արա: Խոսիր ինձ հետ:

Միշտ սիրով

Վերժինե Մովսիսյան

դիտվել է 1007 անգամ
Լրահոս
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am