Կոմեդիա 3 գործողությամբ. Հրապարակվել է ՔՊ կուսակցության 2018 թ. հաշվետվությունը

168 ժամը գրում է.Մարտի 25-ին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը: Սովորաբար, ցանկացած կազմակերպության համար, անկախ դրա կազմակերպաիրավական ձևից, հաշվետվությունը դասվում է այնպիսի փաստաթղթերի շարքին, որոնք ավելի շատ հարցերի պատասխաններ են տալիս: Սակայն, ինչպես գործող իշխանության գերակշիռ քայլերի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում, հաշվետվությունը ոչ թե պատասխանում է հարցերին, այլ, ընդհակառակը, ավելի շատ հարցեր է առաջացնում:

Այսպես, ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կուսակցության եկամուտները 2018 թվականին կազմել են 105 միլիոն 496 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 104 միլիոն 531 հազար դրամ: Ծախսերի գերակշիռ մասը՝ 100 միլիոն դրամը, ուղղվել է նախընտրական քարոզարշավի իրականացմանը, իսկ մնացած մասը բաժին է ընկել ընթացիկ այլ ծախսերին: 2018 թվականի ընթացքում կուսակցությունը գույք չի ունեցել, ձեռք չի բերել և չի օտարել: Եթե գույքի ու ծախսերի մասով հաշվետվությունն այդքան էլ հետաքրքիր չէ, ապա եկամուտների մասով պատկերը լրիվ հակառակն է:

Այսպես, ուշադրության արժանի առաջին դրվագը վերաբերում է անդամավճարներին: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ 2018 թվականին կուսակցության անդամավճարներից գոյացած ընդհանուր հասույթը կազմել է 11 միլիոն 585 հազար դրամ: Այս հավաքագրումը կուսակցության կողմից իրականացվել է կանոնադրության 3.4 կետի համաձայն, որում, մասնավորապես, նշվում է. «Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը սահմանում է Կուսակցության Վարչությունը»: Թե որքա՞ն է կազմում մեկ հոգու անդամավճարը, և քանի՞ անդամների վճարումներից է գոյացել 11 միլիոն 585 հազար դրամ գումարը, թերևս, հնարավոր չէ պարզել, քանի որ վարչության որոշումները հրապարակային չեն:

Առավել հետաքրքրական են նվիրատվությունների վերաբերյալ տվյալները: Ֆիզիկական անձանց կողմից իրականացված նվիրատվությունները կազմել են 81 միլիոն 420 հազար դրամ: Ընդ որում, տարեսկզբից նվիրատվությունների գումարների չափերը գնալով ավելացել են: Եթե սկզբում 100-500 հազար դրամի նվիրատվություններ էին լինում, ապա վերջում այդ թվերը հասնում են արդեն 10 միլիոնանոց նվիրատվությունների:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվություններին, ապա այստեղ ևս հետաքրքիր բացահայտումների պակաս չի զգացվում: Նվիրատուների շարքը գլխավորում է «Զիգզագ» ՍՊԸ-ն՝ 5 միլիոն դրամ նվիրատվությամբ: Նրան հաջորդում են Արտաշատի պահածոների գործարանը՝ 1.5 միլիոն դրամ, «Այ Դի» բանկը՝ 1 միլիոն դրամ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ԲԲԸ-ն՝ 1 մլն դրամ, և այլն:

Եվ վերջում, ինչպես ասում են՝ վայելենք տոնական երեկոյի տորթը:

2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով 118 հազար դրամ գումար է փոխանցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այո, այո, ճիշտ կարդացիք, Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցությունը 2018 թվականին գումար է նվիրաբերել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը: Հասկանալի է, որ իրավիճակ է փոխվել երկրում, բայց մի՞թե այն աստիճանի, որ իրեն ընդդիմադիր համարող կուսակցությունը գումար է փոխանցում իշխանական կուսակցությանը, այն էլ՝ խորհրդարանական ընտրությունների տարում: Սա նույնիսկ զավեշտ չէ, սա արդեն իսկական կոմեդիա է՝ 3 գործողությամբ՝ հիմարություն, …. , … :

դիտվել է 2300 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am