Ցմահ նախագահ`Տաջիկստանում
Տաջիկստանի խորհրդարանը քննարկում է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին ցմահ պետության նախագահ դարձնել: Գործող Սահմանադրությամբ նույն անձը 2 անգամ անընդմեջ չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, սակայն օրինագծի հեղինակներն առաջարկում են գործող օրենքում հոդված ավելացնել, որի համաձայն՝ այդ սահմանափակումները չեն վերաբերում ազգի առաջնորդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Եթե լրացումները հաստատվեն, Ռահմոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում։
