SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզոմ։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Քոչարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը և 22-ամյա Գևորգ Դադիկյանը։ Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։ Փաստի առթվի ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում՝Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանն է
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը