Միայն բանակը չի կարող հաղթել պատերազմում

168 ժամը գրում է.«Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է՝ սխալվենք»,- ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված հարցազրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը:


«Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար»,- ասել է նա։

Լևոն Մնացականյանը համարում է, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, և մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետև, վերջիվերջո, անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե, և մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, և պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»։

Օրեր առաջ էլ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը պետք է վերաձևակերպել «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի։
Այսպիսով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։

Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը, Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը միանգամայն տեղին է թվում, ապա այլ է պատկերը, երբ խնդրին նայում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այդ դեպքում առաջանում է հարց՝ որքանո՞վ է Հայաստանը՝ իր այսօրվա պետական կառավարման համակարգերով, համապատասխան ինստիտուտներով ու կառույցներով, քաղաքական-հանրային հարաբերությունների որակով, բարոյահոգեբանական մթնոլորտով, պատրաստ պատերազմին, պատրաստ ոչ միայն՝ ուղղակի պատրաստ լինելու, այլ՝ պատերազմին դիմակայելու ու պատերազմում հաղթելու տեսանկյունից։

Ահա այս և դրանից բխող մի շարք այլ հարցադրումների պարագայում պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն հնչում։ Այն անլրջությունը, կադրային տապալված այն քաղաքականությունը, որն առկա է պետական կառավարման համակարգում, ստիպում են այդ հարցադրումներին տարակուսանքով վերաբերվել։ Որովհետև պատերազմը չեն վարում միայն զինված ուժերը, պատերազմը վարում և հաղթում են պետությունները՝ բանակի ամուր թիկունքով ու հզոր տնտեսությամբ։

Իսկ տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որևէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաև՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում:

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am