Եկամուտը նվազել է, իսկ դրամական միջոցը նույնն է մնացել. գլխավոր դատախազի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ եւ շարժական գույք չունի:

2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարը կազմել է 13 530 881 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինի դեպքում եկամուտը կազմել է 13 245 751 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 285 130 ՀՀ դրամ: Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2017թ. հարկային տարում Ա. Դավթյանի դրամական միջոցը 8 000 000 ՀՀ դրամ էր կազմել:


Այդուհանդերձ, 2017թ. հայտարարագրում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարն ավելի մեծ թիվ էր կազմել՝ 15 809 013 ՀՀ դրամ:

Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, գլխավոր դատախազը 2017թ. հայտարարագրում նշել էր նաեւ այլ եկամտի մասին, որը կազմել էր 1 750 000 ՀՀ դրամ: Նախորդ հայտարարագրում առկա էր նաեւ 2017թ. հարկային տարում 43 000 000 դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաեւ հողամաս, որը 2017թ. հարկային տարում օտարվել է 102 445 ՀՀ դրամով

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է 2016 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am