Ի՞նչ էր շտապում հայտնել Նիկոլ Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն դեռեւս չի հրապարակել առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշները։ Իսկ մինչ այդ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում որոշ ցուցանիշներ ներկայացնել բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ։

Թե ի՞նչն է ստիպել վարչապետին այդպես վարվել, հավանաբար կռահեցիք: «Պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11,4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել»,- գրել է վարչապետը։

Ի՞նչ կատարողականի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, դժվար է գլուխ հանել։ Բյուջեի եկամուտներն այլ բան են, հարկային եկամուտները` այլ բան։ Հիմա հարկային մուտքե՞րն են գերակատարվել, թե՞ բյուջեի եկամուտները։

Ամեն դեպքում, հազիվ թե Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ վարչապետը քննարկած լինել բյուջեի կատարողականը։ Ուստի պետք է ենթադրել, որ խոսքը բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների մասին է։

Անշուշտ, լավ է, որ դրանք գերակատարվել են։ Բայց ինչի՞ նկատմամբ, ի՞նչ պլանի մասին է խոսքը։ Բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին խոսելիս՝ լավ կլիներ, որպեսզի կառավարության ղեկավարը համեմատություններն աներ նախորդ ժամանակաշրջանի հետ։

Եվ հետո, ի՞նչ կապ ունի եկամուտների գերակատարումը բյուջեի պահուստային ֆոնդի հետ։ Եթե դրանով վարչապետը փորձել է տպավորություն ստեղծել, ապա կարող էր շատ ավելի լավ բան մտածել։ Ասենք, թե 11,4 մլրդ դրամը բյուջետային համակարգի քանի աշխատողի մեկ ամսվա աշխատավարձն է, կամ կենսաթոշակառուի` թոշակը։ Ավելի պատկերավոր կլինեին ցուցանիշները։

Անցնենք առաջ: «Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26,4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիարդ դրամով»,- գրել է վարչապետը` հավանաբար մոռանալով նշել, թե վերադարձվող ի՞նչ գումարների մասին է խոսքը։

Ոչ մեկը բյուջեից հենց այնպես գումար հետ չի տալիս։ Մնում է ենթադրել, որ խոսքն ավելացված արժեքի հարկի կամ շահութահարկի գերավճարներին է վերաբերում։

Որ տարեսկզբին Պետեկամուտների կոմիտեն շահութահարկի գերավճարներ իսկապես վերադարձրել է, փաստ է։ Այլ հարց է, թե ինչի հաշվին։

Հիշեցնենք, որ հունվարին շահութահարկի գծով բյուջեի մուտքերը բացասական էին 1,4 մլրդ դրամով։ Այսինքն` ՊԵԿ-ն ավելի շատ գումար էր վերադարձրել հարկատուներին, քան հավաքագրել էր։ Պատճառն այն էր, որ նախորդ տարվա վերջին որոշ հարկատուներ, իրենց կամքով թե ՊԵԿ-ի հորդորով, ավելի գումարներ էին փոխանցել` հավանաբար բյուջեի բարձր կատարողականն ապահովելու համար։ Դեկտեմբերին շահութահարկի գծով մուտքերը հասան գրեթե 34 մլրդ դրամի, ինչն իսկապես աննախադեպ էր այդ ժամանակահատվածի համար։ Բայց արդեն ընթացիկ տարվա սկզբին այդ գումարների որոշ մասը վերադարձվեց հարկատուներին։

Այս գումարների վերադարձի մասի՞ն է խոսում վարչապետը, թե՞ ԱԱՀ գերավճարների։

Փաստն այն է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակումների, բյուջեի անցումային գերավճարները, այլ կերպ ասած՝ տնտեսավարողներին վերադարձված գումարները, կազմել էին գրեթե 54 մլրդ դրամ։

Պարզ է, որ 26,4 միլիարդը չէր կարող 7,4 միլիարդով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։ Թե՞, ինչպես վերջին շրջանում ընդունված է, դրանք վերանայվել եւ վերաթարմացվել են` ցանկալի արդյունք ստանալու համար։

Հաջորդը: «2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է»,- գրում է կառավարության ղեկավարը:

Շատ լավ։ Բայց դա անելուց առաջ ճիշտ կլիներ, որպեսզի վարչապետն ասեր, թե այս տարի քանի՞ նոր ՀԴՄ սարք է ներդրվել տնտեսվարողների մոտ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պարտավոր էին տեղադրել ՀԴՄ-ներ եւ դրանցով անցկացնել իրենց շրջանառությունները։ Պարզ չէ՞, որ դա պետք է հանգեցներ ՀԴՄ կտրոնների թվի ավելացման, ի՞նչ զարմանալու բան կա դրանում։ Եթե անգամ ընդունենք, որ նախատեսված 25 հազարից միայն 10 հազարն է սկսել ՀԴՄ կիրառել, ապա այն թվերը, որոնք հայտարարում է վարչապետը, ամենեւին էլ ոգեւորող չեն։

Ստացվում է, որ, ասենք, մարտին տեղադրված նոր ՀԴՄ սարքերից յուրաքանչյուրով տրամադրվել է միջին օրական 20-25 կտրոն։ Շա՞տ է, թե՞ քիչ, դատեք ինքներդ։

Եվ հետո, կարեւորը ոչ այնքան կտրոնների քանակն է, որքան արձանագրվող գումարը, որի մասին ոչինչ չի խոսվում։ Կտրոնների թիվը դեռ ոչինչ է, եթե դրանից շրջանառությունները չեն ավելանում։ Միշտ էլ կարելի է, ենթադրենք` 10 հազար դրամ առեւտուրն արձանագրել 5 կամ 10 կտրոնով։ Պարզ է, չէ՞, որ դրանից բյուջեի մուտքերը չեն ավելանում, չնայած ՀԴՄ կտրոնների թիվը 10 անգամ աճում է»:

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am