Կբողոքեն Պուտինի ականջին՝ Արցախի հարցով

Ապրիլի 5-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների հերթական նիստը. Ինչպես հաղորդել է ադրբեջանական հայտնում է Minval.az-ը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության` Մոսկվա կմեկնի երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ի դեպ, մինչ այս պահը հայտնի չէ, թե Հայաստանի արտգործնախարարը մեկնելու՞ է սույն նիստին մասնակցելու, թե ոչ: ՀՀ ԱԳՆ-ն առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել, և դրանից կարելի է բխեցնել, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի մեկնելու Մոսկվա:

Կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն ռուսական կողմին կներկայացնի վերջերս Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները, ավելին՝ կարող է օգտվել հնարավորությունից և մի լավ դժգոհել «հայկական կողմի ապակառուցողական պահվածքից», օրինակ՝ «ձևաչափի փոփոխության անթույլատրելիությունից» և այլն:

Ինչևէ, մինչ Մամեդյարովը Ռուսաստան կհասնի՝ ռուս փորձագետներն ակտիվորեն քննարկում են ՌԴ ներկայացվածությունն ու ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Регнум-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներին, որոնք կայացան օրերս: «Դա ցույց է տալիս, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նոր փուլ է մտնում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ»,-գրում է Տարասովը:

Նա հիշեցնում է, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլի սկզբին: «Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ժամանակ: Եվ’ առաջին, եվ’ երկրորդ դեպքում ԵԱՀԿ-ն գործից հեռու էր»,-նկատում է Տարասովը:

Ըստ Տարասովի` Բաքուն և Երևանը դիտարկում են Ռուսաստանին որպես ամենամոտ միջնորդի, որը բավականաչափ քաղաքական կամք ունի, որպեսզի փոխի ստատուս քվոն և կյանքի կոչի խաղաղասիրական նախաձեռնությունները: Քաղաքագետը նշում է, որ նման իրավիճակ գոյություն ուներ նաև անցյալում, սակայն այժմ Մոսկվայի ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ. առկա է ցանկություն լուրջ առաջխաղացման հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Այդ իսկ պատճառով Պուտինը Փաշինյանին ու Ալիևին դրդում է երկխոսության` փոխզիջման հասնելու համար: Ինչ ձևաչափով դրան կհաջողվի հասնել` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, թե Փաշինյան-Ալիև երկխոսության, դեռ սկզբունքային նշանակություն չունի»,-կարծում է Տարասովը:

Իսկ ղարաբաղյան կարգավորման գիտակ, ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը համարում է, որ 2016թ. ապրիլյան իրադարձությունների հաղթահարումը շատ կարևոր է, քանի որ, երբ Հայաստանի, Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերը հանդիպեցին Մոսկվայում իրենց ռուս գործընկերոջ` Վալերի Գերասիմովի հետ, քննարկեցին իրավիճակը, հրադադարի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին, որից հետո Բաքվի կողմից եղան փորձեր խախտել այդ բանավոր պայմանավորվածությունը: «Խախտվել է նաև այն պայմանավորվածությունը, որը կնքվել էր մայիսի 12-ին, 1994 թվականին: Այսինքն` նպատակն էր՝ հեռանալ այն պարտավորություններից, որոնք կողմերը ստանձնել էին հրադադարի պայմանագրով, պաշտոնական, գրավոր, փաստաթղթային կերպով, նպատակն էր՝ այդ կարևոր պայմանավորվածությունը վերածել ավելի պակաս պարտավորեցնող, ավելի պակաս կարևոր բանավոր պայմանավորվածության: Թեև բանավոր պայմանավորվածությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան 1994թ. հրադադարի պայմանագրի իրագործման օգտին, և Բաքվի այդ փորձը որոշակիորեն փորձ արվեց չեզոքացնել», ասել է նա 168.am-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցնում է, որ Հեյդար Ալիևն ինչ-որ հարցերի դեմ էր, բայց համաձայնում էր նաև, իր իրատեսական քայլերով նա ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես կողմ: «Իսկ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե նախկինում այդ ամենը չի եղել, իբրև թե բոլորը մոռացել են: Բայց ոչ մեկը ոչինչ չի մոռացել, ես չեմ կարող մոռանալ, քանի որ շատ ժամանակ ու ջանքեր էր պահանջվում ներդնել ռուսական միջնորդական առաքելությունից այս հակամարտության կարգավորման համար Կազիմիրովը հակված չէ մտածել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին, բայց միջադեպեր, ըստ նրա՝ կարող են կրկնվել: «Բայց չեմ կարծում, որ հակամարտության կողմերը հետաքրքրված են մեծ պատերազմի վերսկսմամբ: Կա մեկ կողմ, որը հաճախ սպառնում է ուժ գործադրել, բայց դա նաև ուղղված է սեփական ժողովրդին, դա ցուցադրական գերհայրենասիրություն է, սուտ, որ մենք չենք համակերպվել, մենք կշարունակենք, մենք պատրաստ ենք վերադառնալ այս հակամարտության կարգավորմանը ռազմական ճանապարհով, թեև բոլոր սկզբունքները հաստատված են, նշվում են 3-ը, ես կավելացնեմ նաև չորրորդը` վեճերի խաղաղ կարգավորում: Դա կրկնում է, բայց նաև ամրապնդում է ուժի չկիրառման սկզբունքը: Սրանք առանցքային են, քանի որ մյուս երկու սկզբունքների հարցում կողմերից յուրաքանչյուրն իր ցանկություններն ունի»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1504 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am