Թաքնված վտանգներ Հայաստանի համար

Վերջերս հրապարակվել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը: Ըստ «Արմենպրեսի»՝ զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արտաքին և անվտանգային քաղաքականությանը, արդարադատությանը, տնտեսական զարգացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներին:

Զեկույցի նախաբանում ԵՄ գերագույն հանձնակատար Ֆ․ Մոգերինին նշել է, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը որոշիչ փուլ է մտնում։ «Չնայած Մոգերինիի խոսքերին, պետք է նշել, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին պայմանագրի շուրջ բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում։ Եվրախորհրդարանը 2018թ․ հուլիսի 4-ին ընդունել էր ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի բանակցությունների սկզբունքների վերաբերյալ բանաձևը: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հիմնախնդրին, նշվում ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. հիմնարար սկզբունքներին հետևելու, ԱՀ և ՀՀ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին ներգրավելու, ատելության քարոզի բացառման և այլ սկզբունքների պահպանման կարևորությունը», նշում է գործակալությունը:

Նկատենք, որ Հայաստանում Փաշինյանի կառավարության ուղղությամբ քննադատություն էր հնչում այն առումով, որ ԵՄ-Ադրբեջան ընդունվելիք փաստաթղթում Արցախի վերաբերյալ գնահատականները չեն լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված են ԵՄ-Հայաստան փաստաթղթում: Նման զարգացումների դեպքում կստացվի, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու համար՝ Հայաստանի համար նպաստավոր գնահատականները չի ներառել Ադրբեջանի հետ փաստաթղթում:
Ինչևէ, տեքստում, ըստ «Արմենպրեսի» նաև նշվում է, որ մինչև համաձայնագրի կնքումը, Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին հիշեցվում է, որ ոչ մի բազմակողմանի համաձայնագիր չի վավերացվելու այն երկրի հետ, որը չի հարգում ԵՄ-ի հիմնական արժեքներն ու իրավունքները։ Ըստ բանաձևի՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել Ադրբեջանում ազատ և բազմակարծիք ԶԼՄ-ներին՝ դոմինանտ քաղաքական և օլիգարխիկ խմբերից անկախ լինելու և ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու համար: Պատգամավորները հույս էին հայտնել, որ բանակցությունների արագ իրականացման և պայմանների իրագործման պարագայում ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը հնարավոր է՝ ստորագրվի ԵՄ-Արևելյան գործընկերության 2019թ. գագաթաժողովի ընթացքում:

Գործակալությունը հիշեցնում է, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2017թ․ փետրվարից, իսկ 2018թ. ապրիլին մեկնարկել էր համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ադրբեջանում ԵՄ դեսպանության առաջին խորհրդական Դ. Դանիլիդիսը նշել էր, որ դժվարություններ կան քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ համաձայնության գալու հարցում, քանի որ Ադրբեջանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամ չէ։ Քաղաքական և տնտեսական հարցերով քննարկումները շարունակվել են 2018թ. դեկտեմբերին, այս տարվա փետրվարին և մարտին: Թեև ԱՀ փոխարտգործնախարար Մ․ Մամեդգուլիևը հայտնել էր, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն նոր համաձայնագրի բանակցությունները կավարտվեն 2018-ի վերջին և հավանական է, որ այն կհամաձայնեցվի արդեն 2019թ․ առաջին կեսին, այնուամենայնիվ 2018թ. դեկտեմբերին բանակցությունները չավարտվեցին։

Քննարկումներն ու բանակցությունները դեռևս շարունակվում են: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ համաձայնագրի ստորագրումը 2019թ․ քիչ հավանական է: Նախ, քանի որ ինչպես երևաց ԵՄ-ն և Ադրբեջանը նախօրոք նշված ժամկետներում չեն կարողանում համաձայնության գալ: Պատճառները մի քանիսն են․ ինչպես նշվել է, ԵՄ-ի հիմնական պայմաններից է նաև Ադրբեջանի՝ ԱՀԿ-ին անդամակցումը, թեև ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանն ԱՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և այս ուղղությամբ շարունակվում են բանակցությունները, այն դեռևս չի ավարտվել և քիչ հավանական է, որ այս տարի այն կավարտվի: Գործընթացը ձգձգում է Ադրբեջանը՝ այդ կերպ փորձելով անկախ մաքսային քաղաքականություն վարել:

Հաջորդ պատճառն, ըստ «Արմենպրեսի» այն է, որ 2019թ. աշնանը փոխվում է Եվրահանձնաժողովի կազմը, իսկ Ադրբեջանն այս ընթացքում սերտ կապեր է հաստատել Եվրահանձնաժողովի անդամների հետ: Այս մասին խոստովանել էր նույնիսկ ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ նշելով, որ ցանկալի է համաձայնագիրը պատրաստել, քանի դեռ գործում է Եվրահանձնաժողովի ներկայիս կազմը, և ինչպես ինքն է նշել, քանի որ «անձնական մոտեցումը նշանակություն ունի»: Դատելով Մամեդյարովի հայտարարությունից՝ եթե մինչև 2019թ․ աշուն չստորագրվի այդ համաձայնագիրը, ապա շատ հավանական է, որ այն կարող է ևս մի քանի տարի ձգձգվել, քանի որ բանակցություններն արդեն պետք է ընթանան Եվրահանձնաժողովի նոր անդամների հետ։

Փաստ է, որ անկախ այն բանից, որ Ադրբեջանում ժողովրդավարության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, ԵՄ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ, թեև առաջ է քաշում այդ երկրում՝ խոսքի ազատության, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրները։ Ավելին, պարբերաբար Եվրախորհրդարանը տարբեր զեկույցներում բացահայտ մեսիջներ է ուղղել Ադրբեջանին, որ առանց քաղբանտարկյալների խնդրի ամբողջական կարգավորման, համաձայնագիրը չի վավերացնի։ Ի դեպ, փորձագետները չեն բացառում, որ վերջերս Ալիևի ստորագրած համաներման մասին հրամանագիրը, որում համաներում շնորհված անձանց թվում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար, ստորագրվել է նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա դրական ազդեցություն թողնելու համար։

Մնում է հուսալ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը կմնա նույն բարձրությունում, իսկ ԵՄ-Ադրբեջան ապագա հարաբերությունները չեն խոչընդոտի, առավելեւս՝ չեն գերազանցի մեր ունեցած հարաբերությունների մակարդակին:
Առհասարակ, հայկական դիվանագիտությունը աշխատո՞ւմ է այս համատեքստում՝ այնքան էլ պարզ չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3229 անգամ
Լրահոս
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am