Դավիթ Անանյանի ջախջախիչ հաղթարշավը․ ՊԵԿ-ի պարգևատրման ֆոնդը կրկին կավելանա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարեց, թե ՊԵԿ աշխատակիցները, չնայած հանրային դժգոհությանը, յուրաքանչյուր ամիս ստացել են և այսուհետ ևս շարունակելու են ստանալ ամենամսյա պարգևավճարներ։
Դավիթ Անանյանի այս հայտարարության հենց հաջորդ օրը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է մի նախագիծ, որով նախատեսվում է ՊԵկ աշխատակազմի պարգևատրման ֆոնդը կրկին ավելացնել։
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի «Աջակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին» Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն ավելացնել 2 մլրդ 330 մլն դրամով, ընդ որում՝ առաջին կիսամյակում՝ 1 մլրդ 150 մլն դրամ, ինն ամսում՝ 1 մլրդ 750 մլն.դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 մլրդ 836 մլն դրամ, որը բավարար չէ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար:
«Շուրջ 27 տարի Կոմիտեի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ծրագրային ապահովումը, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը, նյութատեխնիկական ապահովվածությունը և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման խնդիրները լուծվել են հիմնականում Կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին: Անշուշտ, Կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդն իր առանցքային դերն է ունեցել հարկային և մաքսային մարմինների համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման և նյութական մոտիվացիայի տեսանկյունից, ինչն իր հերթին հանդիսացել է Կոմիտեի համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերացմանն ուղղված հիմնական կանխարգելիչ միջոցը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի ՀՀ ՊԵԿ մասով տրված հանձնարարականի շրջանակներում Կոմիտեի կողմից իրականացվող քաղաքականության իրականացմանը, այն է՝ վարչարարության կազմակերպման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կադրային քաղաքականության, պետական եկամուտների հավակնոտ ծրագրային առաջադրանքի կատարման խնդիրները»,- նշվում է հիմնավորման մեջ։
ՊԵԿ-ը հիմանվորման մեջ նշել է նաև իրավական այն դրույթը, համաձայն որի՝ պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի մինչև 30 տոկոսը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի այս դրույթը, ինչպես պնդում է ՊԵԿ-ն իր պարզաբանման մեջ չի տարածվում Կոմիտեում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց վրա, դեռևս չի նշանակում, որ Ֆոնդի միջոցների հաշվին կարող են պարգևատրվել միայն վերջիններս: Այս անհասկանալի և խուճուճ բացատրությունից հետո Դավթի Անանյանի ղեկավարած կառույցը նաև տեղեկացնում է, որ պետական եկամուտների կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանել է 3269, որից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով պահպանվող՝ 2769 հաստիք, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցներով պահպանվող՝ 500 հաստիք: Այս բոլոր աշխատաղները, անկախ օրենքից և տարատեսակ բացատրություններից, ամեն ամիս ստանալու են պարգաևատրում՝ տարվա կտրվածքով 4 մլրդ 200 մլն դրամ։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1929 անգամ
Լրահոս
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am