Ինձ հետ չեն հանդիպել,չեն զրույցել,ինչու պետք է ես ձեռնարկեմ,նվաստացուցիչ է.Արամ Սիմոնյան

Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:/Մաս 1-ին/

-Հեղափոխությունից հետո ԵՊՀ-ն և հատկապես դուք հայտնվել եք ուշադրության կենտրոնում, վերջերս էլ մի քանի հայտարարություններ եղան,որոնք էլ ավելի սրեցին լարվածությունը,դրանք անուղղակի կապված էին ձեզ հետ:Ավելի վաղ, դուք հայտարարեցիք ,որ հրաժարական չեք տա,որովհետև դա համալսարանի, ղեկավարության և անձամբ ձեր հեղինակության խնդիրն է, ասացիք՝ գնալու եմ մինչև վերջ: Ասացիք՝այդ պայքարի մեջ իրենք են ներքաշել ինձ և իրենք էլ պետք է պատասխան տան հետևանքների համար: Ի՞նչ հետևանքների մասին էիք խոսում:

-Համալսարական ինքնավարության ոտնահարման մասին է խոսքը,որովհետև համալսարանը ինքնավար հաստատություն է:Ճիշտ է՝ պետական կառույց է ,աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրների համալսարանները ինքնավար են և իրենք են որոշում իրենց ներքին կյանքի բոլոր կողմերը,թե ինչպես շարժվել,ինչպես կազմակերպել գիտակրթական գործընթացները,այդ թվում ՝ում ընտրել ,ինչպես ընտրել:Դրա համար գոյություն ունեն հոգաբարձուների և գիտական խորհուրդներ:Բնականաբար դրսից խառնվել,միջամտել այս խնդիրներին և փորձել ուժի միջոցով լուծումներ տալ, հարիր չէ ոչ համալսարանին,ոչ էլ համալսարական աշխարհում ընդունված է:Համալասրանի ինքնավարությունը չհարգելը ,նշանակում է նախ և առաջ հարված հասցնել համալսարանին,նրա ապագային,նրա գործունեությանը և դրա հեռևանքները ծանր կարող են լինել:

-Կենտրոնացե՞լ են համալսարանի վրա,որը բոլոր ժամանակներում եղել է թիվ մեկը,թե՞ կոնկրետ ձեր անձով է պայմանավորված:

-Երևանի պետական համալսարանը ավանդույթներ ունեցող կառույց է ,այդ կառույցի ղեկավարի դեմ ինչ-որ գործողություններ իրականցնել,որոնք օրենքով սահմանված կարգով չեն,կամ նույն համալսարանի այս կամ այն կառուցվածքային ստորաբաժանման դեմ, դա նշանակում է,որ համալսարանի դեմ գործել,էլի ասեմ ,դա կարող է ունենալ անցանկալի հետևանքներ:Ինքնավարության կորուստը կարող է անմիջականորեն ազդել գիտակրթական գործընթացների վրա,կարող է առաջ բերել մեր միջազգային համագործացության խաթարմանը,կարող է անվստահության մթնոլորտ ձևավորել համալասրանի շուրջ ,հատկապես մեր արտասահմանցի գործընկերների կողմից,որոնք կտեսնեն,որ համալսարանը ինքնավար չէ:Դա բնականաբար վնասելու մեր,որպես Բոլոնիայի գործընթացների անդամի,որպես համաշխարհային եվրոպական համալսարանական ասոցիացիաների անդամության վրա:

-Դուք ասացիք,որ չեք պատրաստվում դիմել:

-Ես չեմ դիմի,բայց դա հայտնի է դառնում, մենք հո մեկուսացված վիճակւմ չենք,տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում, նման լուրերը անմիջապես հայտնի են դառնում:Շատ դեպքերում հաշվի չենք առնում,որ երկրի մշակութային,գիտական հեղինակությունը կապված է այն բանի հետ,թե ինչպես են վարվում նման հաստատությունների հետ:ԵՊՀ-ն սովորական բուհ չի,մեր մայր բուհն է,դրոշակակիրն է և ամնեամեծը,այն տալիս է հանրապետության գիտական արդյունքի 1/3-ը,գիտակրթական խոշոր կենտրոն է,ունի 250-ից ավելի գործընկերներ աշխարհի տարբեր երկրներում:Մեր գործընկերները տեսնում են այս ամենը:

-Դուք հայտարարել եք,որ քրեական հետապնդման եք ենթարկվում և վարկաբեկվում :

-Ոչ միայն իմ անձի դեմ է ուղղված,այլ քրեական գործը հարուցվել է համալսարանի դեմ, և այդ ստուգումները ընթացան բազմաթիվ ժամկետների խախտումներով և էթիկայի խախտումներով:Հուլիսի 30-ից մինչև հունվարի վերջը և բնականաբար այդ ստուգումների արդյունքների հետ մենք համաձայն չենք և համալսարանը իր առարկությունները ներկայացրել է:

-Ասել եք՝շատ հարցերում ակնհայտ փոլիսոփայական մոտեցում կա:

-Մենք վիճարկել ենք և էթիկայի հանձնաժողովը համարել է,որ մեր կռվանները ճշմարտացի են,իր որոշումը ունի:Ես ինչու եմ այդ ստուգումները փիլիսոփայական և զգայական մարկարդակի որակել ,փաստացի նյութը ինչ կա, և այն մեկնաբանությունները որ արվել են,շատ դեպքերում իրար չեն համապատասխանում:Մենք մեր կարծիքը ուղարկել ենք համապատասխան մարմիններին:

-Հստակություն կար ,800 միլիոն չարաշահումների մասին էին խոսում:

-Դավիթ Սանասարյանը հայտարարեց 800 միլիոնի մասին,հետո իջավ,դրա կեսն էլ չի մնացել և ասեմ,որ նման հայտարարությունները երբ արվում են մինչև նախաքննական գործի ավարտը կամ մինչև մեր կողմից համապատասխան բացատարություններ ստանալը,ոչ մի օրենքի սահմաններում չեն տեղավորվում:

-Նույն իրավիճակում հայտնվեց Դավիթ Սանասարյանը և իր ղեկավարած կառույցը,սակայն ինքն ասաց՝եկեք սպասենք ,քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել:

-Մենք ժամանակին ամեն ինչ էլ ասել ենք,այդ էջը արդեն շրջել ենք,գոյություն ունի և ընթանում է նախաքննություն,կպարզի ճշմարտացիությունը,թե արդյո՞ք համալսարանն է ճիշտ դիրքորոշման եկել,թե այդ ստուգող մարիմինները:Մենք, և անձամբ ես խորապես համոզված ենք,որ համալսարանում այդպիսի քրեական նշանակության ,քրեածին խախտումներ տեղի չեն ունեցել:Մեծ հիմնարկ է,կարող է եղել են առանձին խախտումներ,որոնք վատ վարչարարության կամ թերի կազմակերպվածության արդյունք են, բայց որ համալասարանում կատարվել են այդպիսի հանցագործություններ,դա համալսարանի և ղեկավարությունը, և ամբողջ համալսարանը մերժում են:

-Սովորաբար մարդկանց աշխատանքից ազատելուց առաջ կանչում են ,զրույցում,ներկայացնում իրավիճակը: Կարելի է ենթադրել,որ Տնտեսագիտական համալսարանի,կամ Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորների հանգիստ հրաժարականը նման զրույցների արդյունք էր:Ձեզ հետ որևէ տեսակի զրույց տեղի ունեցե՞լ է:

-Ինձ հետ ոչ մի զրույց տեղի չի ունեցել,այլ եղել են գործողություններ ,հայտարավել է,որ պետք է ստուգել համալսարանը,եկել ստուգել են…

-Դուք նախաձեռնե՞լ եք հանդիպում..

-Ոչ ,այդպիսի հանդիպումներ չեն եղել, եթե կառավարությունը,համապատասխան մարմինը որոշել է ստուգել, ես ինչու պետք է գնամ և սկսեմ բանակցել ինչ-որ պայմաններ առաջարկել:Դա նվաստացուցիչ բան է:

-Իրենց պետք էր լրացուցիչ հնչեղություն տալ՞ այս հարցին:

-Հավանաբար, և այստեղ նաև իմ անձի հետ կապված,համալսարանի և համալսարանականների ունեցած դերի և նշանակության հետ կապված,իհարկե այս բոլորը նշանակություն ունեն:Նման խոսակցությունները նման կլինեին առևտրի,որը երկու կողմին էլ պետք է չէ:Առաջին հայտարարությունը եղել է դեռ հունիսի սկզբին,որ անպայման ստուգումներ կանցկացվեն պարոն Սանասարյանի կողմից,ստուգումները ավարտվել են ,արդյունքերին մեզ չեն էլ ծանոթացրել ,այլ ուղղակի ուղարկել են դատախազություն,որը նույնպես էթիկայի կաննոնների և օրենքի խախտում է:Պարտավոր էին մեզ ներկայացնել,որպեսզի մենք մեր պատասխաննեը,դիտարկումները ներկայացնեինք, նոր դրանից հետո կուղարկեին դատախազություն:

-Ինչպես նշեցիք ,մի քանի խախտումներ են տեղի ունեցել,դուք պատրաստվո՞ւմ եք վիճարկել որոշումը:

-Մենք դիմել ենք էթիկայի հանձնաժողովին,որը գտել է,որ մեր դրույթները ճշմարտացի են և այսքանով մեր խնդիրը ավարտվել է,հիմա խնդիրը կառավարությանն է և վարչապետինը:Էթիկայի հանձնաժողովը հստակ իր որոշումը կայացրել է: Ինչ վերաբերվում է նախաքննությանը կամ հետագա քննչական գործողություններին,դա պատկան մարմինների խնդիրն է ,մենք անելիք չունենք այդտեղ: Մենք կողմ ենք այդ նախաքննական պրոցեսներին և բնականաբար, որը մեզ օրենքով է հասնում,ներկայացնել համապատասխան փաստաթղթեր կամ ամբողջ նյութը:Նախաքննության նյութը,որն անհրաժեշտ է համապատասխան քննչական մարմիններին,համալսարանը մի մասը ներկայացրել է,մյուս մասը ներկայացման գործընթացի մեջ է:

- Քննադատաության արժանացաք այն բանի համար,որ վաճառեցիք համալսարանի հյուրատունը, նաև այն ,որ համալսարանում հետազոտական բաղադրիչը քիչ է,սակայն ամենագխավորը հոգաբարձուների խորհրդի հարցն է,ինչն առավել շատ է քննարկվում :

-Հյուրատան մասով ասեմ ՝ մեր հյուրատունը կիսավեր վիճակում էր,վերևի հարկերն ընդհանրապես չէին օգտագործում,դա բաղդադի շինություն էր,բավականին հին ,մենք անհրաժեշտություն ունեինք այն հիմնովին վերանորոգելու,դա համալսարանի ուժերից վեր էր:Եթե պետությունը օգներ,գումարներ տար,ավելի արդիականցնելու,ինչու պետք է հրաժարվեինք:Խնդիրը բարձրացրեցին մեր ուսանողական ներկայացուցիչները հոգաբարձուների խորհրդում հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջ,որ մենք ուզում ենք վերակառուցել և վերանորոգել բուհի սպորտհամալիրը, այդ միջոցները պետությունը չհատկացրեց,որովհետև չուներ: Հղացավ այդ ծրագիրը,վաճառքի հանել հյուրատունը,ընդ որում համալսարանը չի սկսել այդ գործունեությունը,կառավարության որոշմամբ հյուրատունը պետական գույքի կառավարման մարմնից տրվել է համալսարանին՝վաճառելու նպատակով,ընդ որում ,վաճառքի գին,մնացած բոլոր փաստաթղթային մասը սահմանվել է կամ պետական գույքի կառավարման մարմնի կողմից,կամ համապատասխան պետական լիցենզիա ունեցող մարմնի կողմից:

-Հնարավո՞ր չէր գտնել այլ ճանապարհ:

-Որտեղի՞ց,ներդրողներ չկան ,որ գան և նման մեծ քանակությամբ ներդրումներ անեն,որովհետև մեր հարկային դաշտը չի նպաստում:Մրցույթը հայտարարվել է,ներկայացել է մեկ մարդ,որը առաջարկել է որոշակի գումար,որ գնի և դարձնի հյուրանոց:Դրանից հետո ԵՊՀ-ն որոշում է կայացրել իրեն հասանելիք գումարով ,ի դեպ մենք մեծ չափի հարկ ենք մուծել պետությանը, հին շինության վրա կառուցել նոր հյուարտուն ,որը շատ ավելի լավն է ,բոլոր ստանդարտենրին համապատասխան,համալսարանի ներսում է,մեր սպորտ համալիրին կից,մեր հյուրերը գալիս տեղավորվում և շատ գոհ են:Կառուցվել է նոր մասնաշենք երկու ամբիոնների համար՝քաղպաշտպանության և ֆիզիկական կուլտուրայի ամբիոնների ,հիմնովին վերանորոգվել է մեր սպորտհամալիրը,որն այնքան լավն է,որ Եվրոպայի պատանիների սուսերամարտի առաջնությունը նախորդ տարի այնտեղ անցկացրեցին:

-Փաստորեն չեն կարող ասել ,որ բուհը հյուրատունը կորցրեց և ձեռք չբերեց:

-Մենք ունենք հյուրատուն ,ունենք ժամանակակից սպորտհամալիր,որը ժամում կարող է սպասարկել իր լոգարաններով մինչև 300 ուսանողի,ունենք միջազգային չափանիշներով լեռնագնացության պատ,լավ կահավորված դահլիճներ,ցանկացած խաղային մրցումներ անցկացնելու համար ունենք չտեսնված պայմաններ:

-ԳԱԱ-ում վարչապետը հայտարարեց,որ կարևորը փողը չի,կարևորը գաղափարն է: Հետազոտական բաղադիչը երբ քննադատում են,ես կարծում եմ,որ այս հայտարաությունը ուղղակիորեն կապված է դրա հետ:

-ԵՊՀ-ն, ակադեմիայի 32 ինստիտուտների ամբողջությունից հետո, իր գիտական արդյունքով գրավում է հանրապետությունում երկրորդ տեղը,մեր մնացած բոլոր բուհերը միասին այնքան գիտական արդյունք չեն տալիս, ինչքան ԵՊՀ-ն:1/3- տալիս է մեր բուհը:Մեր հանրապետության առաջադեմ,ակտիվ աշխատող 105 գիտնականներից 27 –ն այսօր համալսարանում են աշխատում,երիտասարդ գիտնականների մի որոշակի թիվը աշխատում է մեզ մոտ,որը կազմում է մնացած բուհական համակագում 71 տոկոսը:Սրանք թվեր են,որոնց կողքով չես կարող անցնել:Արտասահմանյան դրամաշնորհների թվով ոչ մի բուհ չի կարող մեզ հետ մերցել:Վերջին 10 տարում շահում ենք մեծ թվով դրամաշնորհներ,ունենք գերազանցության մի քանի կենտրոններ,որոնք ունենք ժամանակաից սարքավորումներ, ինչպիսիք կան եվրոպական երկրներում,օրինակ կենսատեխնոլոգիաների,մանրէաբանության և կենսաէներգետիկայի մեր կենտրոնները,տեղեկատվական տեխնոլոգիաների մեր երկու կենտրոնները,հայ-հնդկական համատեղ կենտրոնը և այլն:Ունենք ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆարմացիայի ինստիտուտ,որը մեր հպարտությունն է :

-Ճարտարագիտական ,Բժշկական համալսարանները այլ երկրներից բազմաթիվ ուսանողներ են ունենում, ԵՊՀ-ն կարծես զիջում է:

-Մենք զիջում ենք միայն Բժշկական համալսարանին,դա էլ այն պատճառով ,որ չունենք հանրակացարան:

-30 տարին բավարար ժամանակ չէր,որ հայկական դիպլոմները արտերկրում ևս ճանաչելի լինեին:

-Այդ խնդիրը դրված չէ:Այլ երկրներում ճանաչել կամ չճանաչել հայաստանյան բուհերի դիպլոմները, խնդիր չէ,նման խնդիր կար դրված խորհրդային Միության ժամանակ:

-Խնդիր դրված չէ,բայց դրված է այն,թե Հայաստանի դիպլոմը որերորդ տեղում է: Արժե համեմատել Ադրբեջանի,Թուրքիայի հետ: Տասնամյակներ շարունակ զվարճացել ենք Ադրբեջանի գիտության վրա:

-Այդպիսի վիճակագրություն չկա:Մեր ամբողջ գիտության բյուջեն այսօր 30 միլիոն դոլար է,Ադրբեջանինը 125 միլիոն դոլար ,բայց չնայած այդ հսկակայան տարբերությանը ,մեր գիտությունը դեռևս կարողանւմ է մրցունակ լինել:

-Գոնե չպետք է համեմատե՞նք ռուսական ,կամ նախկին Խորհրդային միության երկրների հետ:

-Իհարկե ոչ, մենք Ռուսաստանի հետ ինչպե՞ս կարող ենք համեմատվել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am