Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արշավիր Մխիթարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պողոսյանի գլխավոորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը