Հաջորդ ազատվողը Վանեցյանն է՞

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից, մասնավորապես՝ Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Թե որոնք են պաշտոնանկությունների պատճառները, Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է, որ վարչապետի հանձնարարականները պատշաճ չեն կատարել։ Այսինքն, արդեն պարզ է, որ այս մարդիկ ոչ թե ինքնակամ են հեռացել, այլ նրանց ազատել է Փաշինյանը։ Այստեղ ուշագրավն, անկասկած, Վանեցյանի մոր ազատման փաստն է։Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը նախկինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի կադրերի բաժնի պետն էր, իսկ իշխանափոխությունից հետո նա տեղափոխվեց կառավարություն եւ այդ տեղափոխությունը հիմնավորում էին, որ նա փորձառու կադր է, ու օգտակար կլինի իր ներկայությունը երիտասարդներով համալրված աշխատակազմում։

Այս ազատման ուշագրավությունը Վանեցյան-Փաշինյան դեռեւս ոչ բացահայտ հակասություններն են, որոնց մասին մամուլը սկսել է գրել արդեն մի քանի ամիս շարունակ։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի խորը անհանգստություն է պատճառում Վանեցյանի անսասան վարկանիշը ի հեճուկս իրենի, որն օրեցօր անկում է ապրում։ Դա պարզ է դարձել իշխանության կազմակերպած ներքին հարցումներից։ Իսկ ովքեր քիչ թե շատ ճանաչում են Փաշինյանին, գիտեն, որ նա չի հանդուրժի որեւէ մեկին, ով կգերազանցի իրեն, թերեւս բացառությամբ սեփական տիկնոջը։
Վանեցյանը Փաշինյանի «սեւ ցուցակում» հայտնվել է նաեւ այն պատճառով,քանի որ տիրապետում է ներիշխանական բոլոր կոռուպցիոն շարժերին։ Եւ , ահա, վերջին շրջանում ակնհայտ ինֆորմացիոն պատերազմ է սանձազերծվել Արութր Վանեցյանի եւ իր ընտանիքի դեմ։ Մամուլում տարբեր եւ ակնհայտ ուղղորդված ինֆորմացիաներ են հայտնվում Վանեցյանների դեմ, ինչը նույնպես ապացուցում է իշխանության վախերը նրանից։ Իսկ որ Վանեցյանը անկախ ամեն ինչից այս ամիսների ընթացքում կարողացել է պահել իր դեմքը եւ հեղինակությունը, դրա մասին է վկայում նաեւ իշխանության հակաքայլերը։

Սակայն, դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումից կարելի է եզրակացնել, որ վերջինս , իսկապես, լուրջ սպառնալինքեր է տեսնում իր իշխանության դեմ՝ ի դեմս Վանեցյան։ Քանի որ հայկական իրականության մեջ ընտանիքն այն «թույլ» կետն է, որով կարելի է թիկունքից հարվածներ հասցնել։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը Վանեցյանի մորն ազատելով նախազգուշացնում է ԱԱԾ տնօրենին, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է, քան ինքը կպատկերացներ։ Պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դեռեւս նպատակահարմար չէ Վանեզյանի ազատումը, բայց որ քայլ առ քայլ մոտենում է դրան, կարելի է չկասկածել։

Անի Սահակյան

դիտվել է 9451 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am