Ի՞նչ է ուզում հեղափոխությունը հերոսներից

Հեղափոխությունից հետո հայկական երկու հանրապետություններում քաղաքական գործընթացների սինխրոնացումը տրամաբանական ավարտին չհասավ: Ենթադրվում էր, որ հեղափոխական ալիքը Երևանից կարող է հասնել նաև Ստեփանակերտ, որը սակայն պատերազմի անմիջական թոհուբոհի մեջ գտնվող Արցախի համար մի շարք իրական վտանգներ էր պարունակում: Բարեբախտաբար և Հայաստանի նոր իշխանությունը և Արցախի ղեկավարությունը կարողացան ճիշտ գնահատել իրավիճակի բարդությունը` թույլ չտալով, որ հեղափոխական ալիքը հասնի նաև Արցախ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ 2020-ին սպասվող ընտրություններում չի առաջադրվելու: Առաջին տպավորությամբ նրա այս հայտարարությունը Արցախը քաղաքական արկածանդրության մեջ ներքաշելու ռիսկը չեզոքացրեց:

Սակայն հատկապես ռազմական իշխանության ներսում տեղի ունեցող հետագա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Այդ խնդիրներն ընդգծված և կտրուկ դրսևորումներ են ստանում Արցախյան գոյամարտի հաղթանակներում լուրջ դերակատարում ունեցած գեներալիտետի և հերոսների հետ հարաբերություններում: Ընդամենը օրերս «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական խմբի Արցախ կատարած այցից անմիջապես հետո անսպասելի կերպով հրաժարական ներկայացրեց Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, նույն ինքը Գեներալ-մայոր Օգանովսկի Սամոն: Նա, ում հրամանատարությամբ գործող գունդը Արցախյան պատերազմում ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա: Մասնակցել Է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-2000թթ. եղել է ԼՂՀ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար, 2000թ.-ից՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ: ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2001): Արցախի հերոս (2000): Պարգևատրվել Է ԼՂՀ «Ոսկե արծիվ», ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով: թողնում է պաշտոնը։ Գեներալը պաշտոնից հեռացել է սեփական զեկուցագրի հիման վրա` իբր թե առողջական խնդիրեներ ունենալու պատճառաբանությամբ:

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից:
Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով»,-իր հրաժարականի մասին մասնավորապես հայտարարել է Սամվել Կարապետյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է նրա զորացրման հրամանը: Ի՞նչը կարող էր ստիպել գիտակցական կյանքի լավագույն տարիներն Արցախի զինված ուժերի կայացմանն ու պաշտպանության հզորացմանը նվիրած 57 ամյա գեներալին կեսունակ տարիքում անցնել թոշակի:Այս հարցի պատասխանը չկա, փոխարենը կան օդում կախված խոսակցություններ, որ գեներալը լեզու չէր գտնում Երևանի հեղափոխական ղեկավարության հետ և վերջին մի քանի ամիսներին նրա դեմ արշավանք էր սկսվել:
Թիրախավորված է նաև Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ով ղեկավարում է ԼՂՀ Անվտանգության խորհրդը: Հնարավոր է, որ հաջորդ հրաժարական տվողը Բալասանյանը լինի:

Դրանից առաջ` անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնանկ արվեց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Մասնագետներն ասում են, որ Մնացականյանը ՀՀ զինված ուժերի ամենապատրաստված և գրագետ գեներալներից է: Պաշտոնական որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն համաձայն ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղ գտած մեկնաբանությունների` ազատման շարժառիթը ազատամարտիկ, այժմ արդեն ԵԿՄ նախագահ և Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից Սասուն Միքայելյանին ուղղված քննադատությունն է եղել: Սասուն Միքայելյանը, ինչպես հայտնի է, քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան Արցախյան ազատամարտը։ Արցախյան թևի որոշ գեներալներ, որոնց թվում նաև Լևոն Մնացականյանն ու Վիտալի Բալասանյանը, քննադատեցին Սասունի այս հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ շտկել ու սրբագրել էր Սասուն Միքայելյանին և Արցախի նախագահ Բակո Սահակյանին կոչ արել կարգի հրավիրել իր գեներալներին։
Եվ ահա` գեներալները հերթով հեռանում են` առանց հիմնավոր բացատրության: Արդյունքում թուլանում է հայկական զինուժի ղեկավարությունը: Սա այն դեպքն է, երբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչ է կորցնում երկիրը, ինչ է կորցնում պատերազմող հասարկությունը: Այս հարցը սակայն Փաշինյանի հեղափոխական թիմին չի հուզում: Հերոսների վարկաբեկումն ու ոչնչացումը նոր իշախանությանն ամենևին չի վախեցնում ու մատահոգում: Հեղափոխությունից հետո շատ արագ խայտառակ ձևով վարկաբեկվեց ու բանտում հանյտնվեց գեներալ Մանվել Գրիգորյանը` չնայած ունացած առողջական բարդ խնդիրներին: Հետո արդեն արդեն բանտում հայտնվեց նաև երկրորդ նախագահ, Արցախի հերոս և ազատագրական պայքարի հրամանատար Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք է առաջադրված ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս գեներալ Սեյրան Օհանյանին:
Տպավորություն կա, թե արցախյան ազատամարտում հաղթանակներ կերտած հրամանատարների հետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գենետիկ անհամատեղելիություն ունեն: Լավ ի վերջո, ի՞նչ է ուզում հեղափոխությունը հերոսներից:

Հայկ Դավթյան

դիտվել է 2201 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am