Նաև ադրբեջանական կողմն է եղել կրակի դադարեցման նախաձեռնող

  ԼՂՀ հակամարտության շրջանակներում ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը պետք է շարունակական լինի. լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ներկա իրավիճակում հայկական կողմից բանակցային գործընթացին գնալը, կարծում է, լավագույն տարբերա՞կն է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նույնիսկ ամենաթեժ մարտական գործողությունների պայմաններում բանակցությունները քաղաքական ղեկավարության կողմից դիվանագիտական ճանապարհներով պետք է միշտ շարունակական լինեն: Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ: Առկա պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը, գտնվելով ԼՂՀ ՊԲ-ի հետ լայնածավալ պատերազմական իրավիճակում, ոչ մի հաջողությունների չի հասել, և դեռ ավելին՝ հուժկու հակահարված է ստացել մեծ քանակությամբ, բազմակի անգամ, տասից ավելի անգամ կորուստներ ունեն»,-ասաց նա: Նախարարի խոսքով՝ այս պայմաններում նաև ադրբեջանական կողմն է եղել նախաձեռնողը՝ ստեղծել պայմաններ՝ դադարեցնելու կրակը հետագայում այլ որոշումներ կայացնելու համար: «Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը ՊԲ-ի ձեռքերում է, մարտավարական օղակներում, տարբեր թեժ կետերում իրականացված գործողությունների արդյունքում որոշակի, չնչին կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության, անմիջական կրակի ներքո են գտնվում, և վերահսկվում են ՊԲ-ի ղեկավարության և զորամասերի կողմից»,-ասաց նա: Հարցին, թե այժմ հայկական կողմն ունի՞ կորցրած հենակետեր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդպիսիք: «Մարտավարական առումով բոլորը կրակի գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում` Պաշտպանության բանակի կողմից»,-ասաց նա: Թե հրադադարի համար ինչ պայմանավորվածություններ ու պարտականություններ են նշվել, նախարարը նշեց, որ հայկական կողմի համար կարևորը ինքնորոշման խնդիրն է և ուժի չկիրառումը: Հարցին, թե հայկական կողմը այսօր կարո՞ղ է ասել, որ ապրիլմեկյան դրությունը այսօր վերականգնվել է, նախարարը պատասխանել է. «Այո, ամբողջությամբ վերահսկողությունը ՊԲ-ի ձեռքերում է։ Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից , բայց այդ ամենը վերահսկելի է»:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am