Ուշագրավ հրաժարական պատգամավորների Արցախ այցից հետո. Օգանովսկին ևս հարցաքննվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում հրապարակել էր Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Ըստ այդմ` նա հաստատել էր, որ կառավարության շենքում այդ օրերին Արցախի ՊԲ ներկայացուցիչներ են եղել` ասելով, որ Արցախի ՊԲ սպաների է տեսել:
«Հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային
ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ
դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել»,- ասել էր Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից
հետաքրքրվեց` արդյոք ինքն ինչ գիտի այս մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց
Հասրաթյանը։ Հետաքրքրվեցինք` ի վերջո, 2008-ի Մարտի 1-ին Արցախից զորք
բերվել է Հայաստան, թե ոչ։ «Տեղյակ չեմ։ Չգիտեմ` ինչ է եղել»,-նշեց նա։
Նշենք, որ երեկ հրաժարական է տվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել
Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա հարցաքննվել է Մարտի
1-ի գործով: Ուշագրավ է, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
պատգամավորների արցախյան այցից հետո»: