Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ ծալապակաս վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը