Դանդաղ շտապի՛ր, պարո՛ն Փաշինյան, լոլոների ժամանակն անցնում է

Պետական եկամուտների կոմիտեն առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշները դեռ չի հրապարակել։ ՊԵԿ-ից մեկ քայլ առաջ ընկնելով՝ այդ բանը շտապել է անել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում վարչապետը ներկայացրել է բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը գերակատարելու վերաբերյալ ցուցանիշներ․ 

<<Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն.
1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:
2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:
3. 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:
4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլեւ էականորեն բեռնաթափում է դատական համակարգը>>,- հայտարարել է վարչապետը:
Այն, որ բյոջեն գերակատրարվել է, անշուշտ դրական է, բայց ամեն դեպքում, պետական արարողակարգի տեսանկյունից այնքան էլ նորմալ չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է լրագրողի պես՝ չսպասելով պաշտոնական տվյալների հրապարակմանը, որոշում է ավելի շուտ հրապարակել բյուջեի հավաքագրումների ցուցանիշը։ Բայց սա դեռ ոչինչ․ լրագրողից վարչապետ տրանսֆորմացիան դժվարին գործընթաց է, ուստի դրա վրա կարելի է չկենտրոնանալ։ Անհասկանալի է, թե վարչապետ Փաշինյանը ինչ իմաստով է բյուջեի պահուստային ֆոնդը համեմատել հավելյալ հավաքագրումների հետ․ այս երկու ցուցանիշները իրար հետ ի՞նչ կապ ունեն՝ պարզ չէ։ Ավելի տրամաբանական կլիներ, եթե գերակատարման ցուցանիշը համեմատավեր, օրինակ, բյուջեի դեֆիցիտի հետ և ասվեր, որ 151.6 մլրդ դրամ դեֆիցիտի դիմաց մենք ունենք 11,4 մլրդ ավել հավաքագրում, համապատասխանաբար այդքանով կարող ենք ավելի քիչ արտաքին կամ ներքին պարտք վերցնել։
Հաջորդաբար, երբ վարչապետը նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատականներ է անցկացնում և վերջում էլ եզրակացնում, թե բիզնես միջավայրի աննախադեպ բարելավում է տեղի ունեցել, պետք է մի փոքր դանդաղ շտապի և նկատի ունենա մի շատ պարզ ճշմարտություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճե՞լ են, թե՞ ոչ։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ չկան։ Սակայն 2018-ի չորրորդ եռամասյակի օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 70,7 մլն դոլար, որը 5 միլիոն դոլարով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից և շուրջ 31 մլն դոլարով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 23 մլն դոլարով պակաս առաջին եռամսյակի նույն ցուցանիշներից։
Իսկ բիզնես միջավայրի բարելավման առաջին ցուցիչը, ինչպես հայտնի է, հենց ներդրումներն են։ Մնացածը, ինչպես կասեր նախկին վարչապետներից մեկը, լոլո է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3487 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am