Ալիևը սպառնաց պատերազմով ու զանգեց Պուտինին

Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ապրիլի 2-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի ՊՆ հատուկ նշանակության զորամաս այցելության ժամանակ:

Վիեննայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը ևս մեկ անգամ հաստատել է բանակցությունների ձևաչափը` դրանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև են, ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանին հաջողվել է կանխել Հայաստանի ղեկավարության` բանակցային ձևաչափը փոխելու փորձը: «Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը կանխել է դա»,- շեշտել է Ալիևը: Նա կրկին հիշեցրել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ՝ «Ադրբեջանի տարածքները օկուպացրել է Հայաստանը», այդ իսկ պատճառով բանակցությունները պետք է տարվեն Հայաստանի հետ: «Օկուպացված տարածքներում ծառայողների 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են: Այդ իսկ պատճառով բանակցությունները վարվում են և պետք է վարվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասել է Ալիևը:
Ալիևը հիշեցրել է, որ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Ապա, Ալիևը անցել է ավանդական դարձած սպառնալիքին՝ խոսելով Հայաստանի հետ պատերազմի մասին: Նա ասել է, որ պատերազմը դեռ ավարտված չէ/ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը»:

Հետաքրքրականն այն է, որ այս բոցաշունչ, Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներով համեմված ելույթից հետո Ալիևը զանգահարել է Պուտինին...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իլհամ Ալիևը կիսվել է Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման գնահատականներով:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում՝ մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր՝ վերահաստատելով երկկողմ տրամադրվածությունը ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում», ասվում էր Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունում:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ավելի վաղ անդրադարձել է Պաշտպանության նախարարի՝ նախօրեին արած հայտարարությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էին զոհվածների հարազատներն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը օրերս Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսելիս ասել էր․ «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։ Հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է հռետորաբանությունը, Փաշինյանը պատասխանել է․ «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկը անիմաստ է: Որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը: Ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ Պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է Պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»:

Ստացվում է, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո կողմերն անցան պատերազմական թեմայով քննարկումներին, ինչը վկայում է այն մասին, որ կարգավորման գործընթացը, չնակած միջազգային հանրության սպասումներին՝ մնում է բարդ իրավիճակում, և կողմերին այլ բան չի մնում, քան միմյանց ժամանակ առ ժամանակ դրա մասին հիշեցնելը:

Թամար Բագրատունի

դիտվել է 12506 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am