Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում ճգնաժամ է

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է:

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է։

Գուցե նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն անգամ դրանց իրականացումը որոշակի խանդ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի շրջապատի մոտ։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանի չպարտավորեցնող մի քանի րոպեանոց զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ դառնում է միջազգային լրահոսի թոփ լուր՝ այն դեպքում, երբ Փաշինյանի և իր թիմի արտաքին քաղաքական ձեռքբերումները, մեղմ ասած, համեստ են ու թույլ չեն տալիս խոսել որակական ձեռքբերումների մասին։ Օրինակներ շատ կարելի է թվարկել։

Հեղափոխական իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշի բնական անկումը ավելի է ամրապնդելու Արմեն Սարգսյանի գործոնը, եթե անգամ վերջինս ունի խորհրդանշական իշխանություն։ Այս համատեքստում նախագահի ու վարչապետի միջև առաջանում է խուլ, քողարկված հակադրություն, ինչի հրապարակային մի քանի դրսևորումների ականատես դարձանք անցած ամսվա ընթացքում։ Արմեն Սարգսյանը բավականին ոչ նրբանկատ ձևով հրավիրվեց Արցախում նշանակված անվտանգության խորհուրդների նիստին, ու նա դիվանագիտական ձևակերպումներով, սակայն, ըստ էության, արժանապատվության դիրքերից մերժեց հրավերը։ Հիմա խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բաց տեքստով ընդդիմանում է Սարգսյանի՝ ՍԴ անդամ առաջադրելու սահմանադրական իրավունքին ու ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին նիստի տապալման «տեխնիկական» հիմնավորումների խորքում քաղաքական ենթատեքստ կար, մանավանդ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գրեթե բաց տեքստով հայտարարեց, թե որն է իրենց վարքագծի հիմնական մոտիվը։

Ավելորդ հեղափոխականությունը միայն կարող է վտանգել Հայաստանի քաղաքական կայունությունը՝ հատկապես, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներին խանգարում է ոչ թե Արմեն Սարգսյանն՝ իր փորձառությամբ ու միջազգային կապերով, այլ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիլետանտիզմն ու հայեցակարգային տեսլականի բացակայությունը։

Հ.Գ.-Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1590 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am