Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Կարապետյանը թողնում է պաշտոնը։

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից:

Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով:

ՊԲ-ում անցած զինվորական ծառայության ընթացքում իմ համար առանձնահատուկ տեղ ունի հատկապես այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի Կենտրոնական պաշտպանական շրջանի՝ լեգենդար ЦОР-ի հրամանատարի պաշտոնը: Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը, 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով: Այսօր հպարտորեն կարող եմ արձանագրել, որ ձեր խոնարհ ծառայի հրամանատարությամբ գործող անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ 1992-ի աշնանը հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, այլև պաշտպանությունից անցնելով հակահարձակման, նախ՝ ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր, ապա զարգացնելով առաջխաղացումը՝ ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ: Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին:


Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը:

Օգտվելով առիթից ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել եմ արժանապատիվ մարտական ուղի:

Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Ավարտելով խոսքս վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում:

Ամենալավն ու բարին բոլորիս», - ասված է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի տարածած հայտարարությունում։

դիտվել է 489 անգամ
Լրահոս
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am