ԱՄՆ-ն մեկ զարկով խնդիրը լուծեց. թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Եվրոպան ծանր ու թեթեւ էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։

Այլ կերպ ասած, Ամերիկան մեկ զարկով խնդիրը լուծեց, եւ ինչպես հատուկ է իրեն, թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով։ Եվ այսպես, ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 500 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային կապիտալի զարգացման, բնապահպանական ցուցանիշների, արտահանման ծավալների ավելացման եւ այլ ծրագրերին։

Ավելին, ՀԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքական կամքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 13 ծրագրերին, որոնց մասին նա խոսեց վերջին ասուլիսում` պատասխանելով մեր հարցին, թե որքան գումար է նախատեսում Եվրոպան հատկացնել այդ ծրագրերին. «Եվրամիության բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհների միջոցով աջակցել այդ ծրագրերին, սակայն Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ ծրագրերում։


Այստեղ մենք ունենք մի կարեւոր խնդիր` «Պետական պարտքի մասին» օրենքում առկա սահմանափակումն է, ըստ որի, պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ Հայաստանի համար այս պահին ներդրումային ամենատեսանելի աղբյուրներն արտաքին աղբյուրներն են, սակայն այդ դեպքում կարող է առաջանալ պետական պարտքի ծավալի մեծացում։ Մենք շատ լուրջ կքննարկենք` արդյոք մենք պատրա՞ստ ենք գնալ այդ ճանապարհով։

Առաջիկա 20 օրում մենք ԿԲ-ի եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ կքննարկենք այդ հարցը, նոր միայն կկայացնենք որոշում»։

Այլ կերպ ասած, 2019-ի մարտի 19-ին վարչապետը բաց տեսքով ասաց, որ Հայաստանը կարող է ունենալ պետական պարտքի խնդիր, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Չհասցրեց ՀՀ վարչապետն իր խոստացած լայն քննարկումն իրականացնել, Եվրամիությունը չհասցրեց հստակեցնել, թե որքան դրամաշնորհ է պատրաստ հատկացնել Հայաստանին, երբ, հոպ, ՀԲ-ն շռայլորեն, ինչպես ասում են, «С барского плеча» վարկը գցեց Հայաստանի ուսերին։

Վարկը դրամաշնորհ չէ, եւ պարզ չէ, թե Հայաստանը երբ դուրս կգա կես միլիարդ դոլար վարկի տոկոսների տակից։ Այսպիսով Վաշինգտոնը Հայաստանին զրկեց արտաքին աղբյուրներից օգտվելու կամ չօգտվելու իր իրավունքից։

Իհարկե, Հայաստանը կարող էր հրաժարվել այդ վարկից, բայց չմոռանանք, որ երբ կարիքի մեջ են, դժվար թե երես թեքես փող տվող ձեռքից։ Այն, որ հայաստանյան տնտեսությունն այսօր կարիքի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, ցավոք, դժվար է ժխտել։ Կարելի է ներկայացնել տնտեսության աշխուժացմանը միտված թվեր, սակայն իրականությունն ավելի խոսուն է։ Ինչեւէ։

Նկատենք, որ, խոշոր վարկ հատկացնելով Հայաստանին, Վաշինգտոնը փորձ է անում կանխել Եվրամիության ազդեցությունը Հայաստանում` ցուցադրելով իր հզորությունը։ Մյուս կողմից, եվրոպական իր գործընկերներին Վաշինգտոնը սա կարող է ներկայացնել որպես լավություն, քանի որ այս վարկը լուծում է վերը նշված 13 ծրագրերում Հայաստանի կառավարության ներդրումային չափաբաժնի հարցը։ ՀԲ-ի այս «նվերը» կարող է շատ թանկ նստել հայ ժողովրդի վրա (պատահական չէր վարչապետի մտահոգությունը պետական պարտքի ավելացման հարցում)։

Իրողությունները վկայում են, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Վաշինգտոնը շահագրգռված են Հայաստանի պետական պարտքի ավելացման հարցում. ֆինանսական կախվածության դեպքում ցանկացած երկրի կարելի է թելադրել սեփական կամքը։ Ի դեպ, հարեւան Վրաստանում տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ արվեցին ոչ վարկային միջոցների հաշվին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2681 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am