«Պաշտոնապես հաստատվա՞ծ է, որ Պեսկովն է խմբագրում «Վեստին». հազար բան են գրում, հաղորդում, ես չեմ կարող բոլորին պատասխանել»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով-ՀՀ գլխավոր դատախազ փակ հանդիպումը բավականին հետաքրքիր է անցել: Մեխը եղել է հարցադրումը` հեղափոխությունից հետո որքան գումար է մուտք եղել պետբյուջե. Դավթյանն ասել է, որ դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ է ուղարկել, «այնտեղ բոլոր թվերը կան»:

Հաջորդն առնչվել է Գյումրու ռուսական ռազմաբազայում գտնվող` հանցագործություն կատարած զինվորի հանձնմանը հայկական կողմին։ «Քննություն է ընթանում. այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»: Անի Սամսոնյանը հարցրել է` ինչպե՞ս է որոշվում, որ այս պաշտոնյան պետք է «մուծվի», ասենք` Սաշիկ Սարգսյանն ազատ ման գա, իսկ Մանվել Գրիգորյանը նստի։ «Տղավարի բացատրում եմ» արտահայտությունն օգտագործած դատախազին Մարիա Կարապետյանը հարցրել է` կին դատախազնե՞ր կան, ինչո՞ւ եք տղամարդկային մտածողություն սերմանում:

Սերգեյ Բագրատյանն ու Սոֆյա Հովսեփյանը բողոքել են Վայոց ձորի ու Շիրակի մարզերի գլխավոր դատախազներից:

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով գործ կա՞, Դավթյանը պատասխանել է. «Խաչատրյանի մասով կոռուպցիոն խնդիրներ չկան. 3 գործ է հարուցված, սակայն հիմքեր չկան կալանավորելու»:


Զոհրաբյանը շարունակել է հետաքրքրվել վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի մասին ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներով՝ չէ՞ որ «Վեստի-24»-ն անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն է խմբագրում:

Դատախազը հարցը շրջանցել է հարցով. «Պաշտոնապես հաստատվա՞ծ է, որ Պեսկովն է խմբագրում «Վեստին». հազար բան են գրում, հաղորդում, ես չեմ կարող բոլորին պատասխանել»:

Թագուհի Թովմասյանն էլ հարցրել է. եթե ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներն արդարացվեն, Դուք հրաժարական կտա՞ք: «Ո՛չ»,- ասել է Դավթյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1489 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am