Փաշինյանի կինոն՝ Որոգայթը...

Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնի շուրջ կրքերը կարելի է մարած համարել: Այն ինչ տեղի ունեցավ անցած մի քանի օրերին, իսկապես, հուզիչ էր ու ապացուցեց, որ նոր Հայաստանում էլ հնի պես ակտուալ է մեկ դերասանով թատրոնների ցուցադրությունը: Ընդամենը փոխվել են դերասանները, Սերժ Սարգսյանին փոխարինել է տաղանդավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչ բուն ներկայացմանը հասնելը՝ նշենք, որ Կոնստանդին Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից ազատման պատճառները պարզվում է ավելի հեռավոր արմատներ ունի: Դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր մշակույթն իր մեջ կրող Լիլիթ Մակունցը,   իր մոտ է կանչել Օրբելյանին եւ բացեիբաց ասել, որ թատրոնի մասին լավ լուրեր չեն ստանում եւ օր Օպերայում գերիշխում են ընդդիմադիր տրամադրությունները: Թե ովքեր են այդ լուրերը Մակունցին փոխանցողը, տիկինը չի ասել՝ անորոշ թողնելով՝ ասում են…

Ի պատասխան Օրբելյանը ասել է, թե նույն տրամաբանության հիման վրա, որ սա այս է ասում, նա այն, որ իր պապուն 37 թվականին աքսորել են Սիբիր ու սպանել, նույն անանուն լուրերի հիման վրա իր պապը զրկվել է կյանքից, Մակունցը հասկացրել է, որ Օրբելյանին <<սվոյ>> չեն ընկալում եւ վաղ, թե ուշ իր ժամանակը գալու է:

Բացի դա իշխանությունները քաջատեղյակ են եղել Օրբելյանի ահռելի ներդրումներից ու որոշել են, որ նրան կհանեն տնօրենի պաշտոնից, կթողնեն միայն գեղավեստական ղեկավարի պաշտոնում՝ հույս տածելով, որ այդ պարագայում էլ Օրբելյանը ֆինանսական հոսքեր մուտք կանի թատրոն, իսկ տնօրենի պաշտոնում հայտնված քայլիստներից մեկն էլ կվայելի: Անհեռատես իշխանությունները , բնականաբար, չէին ակնկալում կոլեկտիվի այդչափ ըմբոստացումը եւ միամտորեն կարծում էին, թե Օրբելյանը պետք է մեծ-մեծ շնորհակալություն հայտնի իրեն ընդհանրապես թատրոնից չվտարելու համար: Սրանով պայմանավորված էլ դեռ Օրբելյանի ազատման թանաքը չչորացած նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ թատրոնը նոր տնօրեն կունենա եւ մամուլում գրվեց, որ այդ պաշտոնը կտրվի Երեւանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամներից մեկին:

Բայց քանի որ Օրբելյանի ազատման շուրջ կրքերը չէին հանդարտվում ու կոլեկտիվը վճռական որոշում ուներ գնալու մինչեւ վերջ, ահա, հենց այստեղից էլ սկսվեց կինոն: Հանկարծ նույն կոլեկտիվին միացան այլ մշակութային գործիչներ, ու դատափետեցին այդ որոշումը, իսկ գաղտնիք չէ, որ մշակութային գործիչների, արվեստագետների համքարությունն ամենազգուշավորն է, ամենահաշվենկատը եւ որեւէ պարագայում բողոքի ձայն չէր բարձրացնի մինչեւ, որ չիմանար, թե դրա տակ ինչ է թաքնված: Փաշինյանի բեմադրած կինոյի վերջին դրվագը եղավ այն, որ նա ընդունեց կոլեկտիվին եւ հանձնաարեց թատրոնում նոր տնօրեն չնշանակել ու այդ պարտականությունները հանձնել տեղակալին:

Այսպիսով՝ ըստ այս իշխանությունների եւ Օպերայի նոր տնօրենի հարցը նոր քննադատությունների ճակատ չի բացի, եւ իշխանությունը կազատվի իր անցանկալի կադրից, արդյունքում ամեն ինչ կբարդվի Նազենի Ղարիբյանի ուսերին, ու ոչ ոք մի թիզ հեռու չի գնա՝ հասկանալու համար, որ առանց Փաշինյանի Օրբելյանին ազատելու որոշումը ընթացքի մեջ չէր դրվի: Ասել կուզի՝ Փաշինյանը բեմադրեց իր կինոն, որը որոգայթ էր թե Օրբելյանի, թե իր թիմակիցների համար:

Անի Սահակյան

դիտվել է 2971 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am