Պուտինը հայտարարել է
Ռուսաստանը գրանցել է Էբոլայի տենդի դեմ դեղամիջոց: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա նշել է, թե «լավ լուր» ունի: Իսկ դեղամիջոցը նա անվանել է ամենաարդյունավետը Էբոլայի դեմ՝ մինչ այժմ ամբողջ աշխարհում կիրառվողների համեմատությամբ: Անցած տարի Էբոլան պատուհասել էր մի քանի աֆրիկյան երկրներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր:
