Չմտածված որոշումների և դրանցից հրաժարվելու ժամանակը


ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակում փոփոխություն է կատարվել։ Մասնավորապես առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից կառավարությունը որոշել է հրաժարվել։ Սս ըստ փոխնախարարի՝ տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք է: «Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման նախաձեռնությունից: Այսինքն` նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացվել է առանց դրա: Կառավարությունը, ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ են երկխոսության, մենք լսել ենք նրանց անհանգստությունները և որոշել ենք ներկա փուլում ձեռնպահ մնալ»,-ասել է փոխնախարարը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ կատարվածը վկայում է ոչ թե ճնշման ազդեցությամբ կառավարության զիջումների գնալու, այլ տնտեսվարողների հետ նորմալ,առողջ երկխոսության մասին, որի հնարավորությունը կառավարությունը տվել է բոլոր ոլորտների ներկայացուցիչներին: Այդ երկխոսություններն ինքնանպատակ չեն, որովհետև, փոխնախարարի պատկերավոր ձևակերպմամբ ծնվում են որոշումներ: Նա շատ նորմալ է գնահատել այն պրակտիկան, որ նախագիծը որպես քննարկման առարկա առաջ է բերում է երկխոսություններ և դրանցից ծնվում են համապատասխան որոշումներ:
Այն, որ կառավարությունը նախապես կայացված մեղմ ասած չմտածված որոշումից հրաժարվել է, ամեն դեպքում դրական է, որովհետև գազավորված ըմպելիքների ոլորտում աշխատող ընկերություններից շատերը տուժելու էին։ Բայց սա այն դեպքն է, երբ արդյունքներն ի սկզբանե էլ կանխատեսելի էին․ գազավորված հյութեր արտադրող ընկերություններից շատերը փոքր ու միջին ձեռնարկություններ են, իսկ փոքր ու միջին բիզնեսն Հայաստանում առանց այդ էլ աշխատում է շահութաբերության սահմանային գծի վրա։ Հավելյալ հարկային բեռն այս ոլորտում պարզապես կարող էր կործանել շատ ընկերությունների։ Հետևանքը լինելու էր ակն, որ ներքին սպառման շուկան տեղական գազավորված ընպելիքների փոխարեն լցվելու էր ԵԱՏՄ երկնրեից ներմուծված նույնանման էժանագին հյութերով։ Ի վերջո, եթե սպառողը պահանջ ունի խմելու 150 դրամոնց հյութ, այդ պահանջն անպայման կլրացվի՝ եթե ոչ ներսից, ապա դրսից։
Որպես արդյունք՝ ենթադրյալ հավելյալ հարկային մուտքերը մեր բյուջեն չէր ստանալու, փոխարենն ունենալու էինք փակվող աշխատատեղեր, ավելի քիչ վճարված եկամտահարկ, նոր գործազուրկներ։
Այս տեսանկյունից դրական է, որ Հարկային օրենսգրքի նոր նախագծի նշված դրույթը հանվել է։ Բայց կա մեկ այլ ավելի լուրջ ու խորքային խնդիր․ հավելյալ շտապողականությամբ ու չկշռադատված որոշումներով առաջնորդվելը դառնում է կառավարման մշակույթի մաս, որը վտանգավոր է առաջին հերթին կառավարության համար։ Ամեն անգամ, երբ կառավարությունը ստիպված է լինում հրաժարվել իր իսկ կայացրած այս կամ այն հերթական հիմար որոշումից / նմանատիպ դեպքերի մի ամբողջ ցանկ կարելի է կազմել/ ստեղծվում է փողոց դուրս գալու և ճնշումներ գործադրելու միջոցով հարցեր լուծելու նախադեպ։ Սա լա՞վ է, թե՞ վատ՝ քննարկելու հարց է։ Ընդհանրապես խելոք մարդիկ կարողանում են լուծել խնդիրներ, իսկ հմուտները կարողանում են այնպես անել, որ այդ խնդիրները չունենան։ Ժամանակն է, որ հեղափոխական խելոքները մի քիչ հմտանան։


Հայկ Դավթյան

դիտվել է 2099 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am