Նախորդ իշխանությունների նվերը՝ ի՞նչ գրառում կանի ՖԲ-ում Նիկոլ Փաշինյանը

Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի 2018 թվականի վճարային հաշվեկշիռը, որից պարզ է դառնում, թե որքան են կազմել նախորդ տարվա ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումները։

Կենտրոնական բանկի տվյալները փաստում են, որ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի հեղափոխական իշխանությունները ԱԺ արտահերթ ընտրություններում բարձր լեգիտիմությամբ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ էին կերտում՝ նախորդ իշխանություններին վերջնականապես փռելով ասֆալտին, օտարերկրյա ներդրողները ուղղակի հեռու էին մնում մեր երկրից։
ԿԲ հրապարակած թվերի համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ուղղակի ներդրումները կազմել են 70,7 մլն դոլար, որը 5 միլիոն դոլարով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից և շուրջ 31 մլն դոլարով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ողջ տարվա կտրվածքով ներդրումային ամենամեծ ակտիվությունը բաժին է ընկնում առաջին եռամսյակին, երբ օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերը գերազանցել են 94 մլն դոլարի շեմը, այն դեպքում երբ տարեսկիզբը սովորաբար տնտեսության համար պասիվ շրջան է։ Հետագա երեք եռամսյակներում, սակայն, արդեն օտարերկրյա ներդրումների այդ ծավալը մնաց ամենաբարձրը, և արձանագրվեց համեմատական նվազում, ինչը պայմանավորված էր հեղափոխությունից հետո ստեղծված անվստահությամբ, ինչպես նաև ՌԴ-ից ակնկալվող ներդրումների սառեցմամբ։ Ամեն դեպքում առաջին եռամսյակի ներդրումային բումը նախորդ իշխանությունների նվերն էր Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությանը, քանի որ շնորհիվ հենց այս եռամսյակի բարձր ցուցանիշի՝ ներդրումների չնչին աճ ապահովվեց տարվա կտրվածքով։ Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցած՝ 2018 թվականին կազմել են 254,3 մլն դոլար` նախորդ տարվա 249,8 միլիոնի դիմաց։ Արձանագրված 4,5 մլն դոլար աճը պայմանավորված է առաջին եռամսյակի բարձր ակտիվությամբ և երկրորդ եռամսյակի պլանային ցուցանիշների վերանայմամբ։
Հանուն արդարության պետք է նկատել, որ հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում ներդրումների շեշտակի նվազում ամեն դեպքում տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ ներդրողները հետհեղափոխական առաջին փուլում դեռ որոշակի դրական սպասումներ ունեցել են։ Ավելին՝ երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անգամ աճել էին, և այդ փաստին մեծ ոգևորությամբ անդրադարձել էր անձամբ վարչապետ Փաշինյանը՝ ՖԲ իր էջում կատարելով հետևյալ գրառումը․ «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018թ. երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճել են` 2017թ. նույն եռամսյակի համեմատ։ 2018-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 75,5 մլն դոլար` 2017թ. 50,9 մլն դոլարի դիմաց»:
Հետաքրքիր է՝ ի՞նչ գրառում կանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորրորդ եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Հեղափոխության օրերին նա հրապարակից հայտարարում էր, թե կոռուպցիայի վերացումից հետո օտարերկրյա ներդրումները հորդելու են Հայաստան։ Իշխանություններն ասում են՝ կոռուպցիան արդեն վերացել է, որտե՞ղ են ներդրումները։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1735 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am