Զանգ «ընկերոջը». Ինչ է ուզում Փաշինյանը Պուտինից

Ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ն.Փաշինյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար»:
«Վ.Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել կարգավորման հիմնարար ասպեկտների լուծումների որոնման հարցում, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», տեղեկանում ենք Կրեմլի մամլո ծառայությունից:
Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր, նաև փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններ շրջանակներում:

Ավելի վաղ Ն.Փաշինյանի և Վ.Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկություն էր տարածել կառավարության մամուլի ծառայությունը, որում ԼՂ հակամարտության մասին անդրադարձը սահմանափակվում էր մեկ նախադասությամբ. «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին»։

Թվում է, թե ստանդարտ հաղորդագրություն է, որի մասին հայ-ռուսական կողմերը հայտնել են: Սակայն, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանը նախընտրել նախեւառաջ Վիեննայի հանդիպման մասին նախընտրել հայտնել ռուսական կողմին, ոչ թե նաեւ Վաշինգտոնին ու Փարիզին:

Իհարկե, պատասխանը հետեւյալն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, եւ պաշտոնական Երեւանը պարտավորված է իրեն զգում տեղեկացնել Վիեննայի հանդիպման մանրամասների մասին: Իհարկե, դա կարող էր անել նաեւ ռուս համանախագահ Իգոր Պոպովը, սակայն Փաշինյանը յուրովի ժեստ է կատարել, կարեւորելու համար Ռուսաստանի դերն ու ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Սակայն, ոչ միայն: Ըստ ամենայնի, Փաշինյանը Մոսկվայի օգնության կարիքն ունի՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ Ալիևն իրեն ավելի վստահ է զգում, իսկ Փաշինյանը դեռ կարգավորման սկզբունքների վերաբերյալ պարզաբանում է ակնկալում միջնորդներից ու Ալիեւից: Այս իրավիճակում Փաշինյանը, ըստ ամենայնի «օգնություն» է ակնկալում Մոսկվայից:
Իսկ գուցե Փաշինյանն ակնկալում է, որ Մոսկվան կվերցնի՞ կարգավորման ղեկն իր ձեռքը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3378 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am