Փաշինյանի կարգախոսը՝ «Բարեկամներիս` մերոնքական ավանդույթով ու ամեն ինչ, իսկ թշնամիներիս՝ օրենք»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի պատմությունը շատ ցայտուն ձևով ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի մտածողությունը և քայլարածների քաղաքականության բուն էությունը:

Այսօր «ժողովրդի վարչապետը», հանդիպելով մշակութային վերոնշյալ օջախի ներկայացուցիչների հետ, հերթական անգամ բացահայտել է այդ մտածողությունը, որը բոլշևիկյան է, և ցույց տվել իրենց վարած քաղաքականությունը, որը տեղավորվում է «Բարեկամներիս` մերոնքական ավանդույթով ու ամեն ինչ, իսկ թշնամիներիս՝ օրենք» բանաձևի շրջանակներում:

Օրբելյանը Փաշինյանի հետ չի քայլել և չի հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Հենց դա էլ Փաշինյանին ստիպել է հայտարարել, որ Օրբելյանի՝ տնօրեն նշանակման մասով կան օրենքի խախտումներ, և իրենք ուզում են իրավիճակը բերել օրենքի դաշտ:

Մի կողմ թողնելով հարցի իրավական կողմը ՝ նկատենք, որ Փաշինյանն ուզում է իր «մարդուն» տեսնել Օպերայի տնօրենի պաշտոնում ու այդ նպատակով էլ տառակերությամբ է զբաղված: Մնացածը ձևականություն է և դեմագոգիա: Նրան ոչ թե Օպերայի ճակատագիրն է հետաքրքրում, այլ տարածք գրավելն ու յուրայիններին աշխատանքի տեղավորելը:

Հայտի է, որ երբ Փաշինյանին պետք է լինում, նա օրենքն է հարմարեցնում մարդու «տակ»: Օրինակ՝ քայլարածներն ամեն ինչ անում են և նույնիսկ ԱԺ կանոնակարգ-օրենքում ու ՍԴ անդամի թեկնածուին ներկայացվող օրենսդրական կարգում են փոփոխություններ մտցնում, որպեսզի կարողանան մեկ անգամ արդեն ԱԺ-ում մերժված Վահե Գրիգորյանին կրկին առաջադրել ՍԴ անդամի թեկնածու ու նրան դարձնել ՍԴ դատավոր: Լևոնական Վահեի համար հսկայական փոփոխություններ են անում, իսկ ահա Օրբելյանի պահով օրենքի տառից են կառչում ու մտքներով էլ չի անցնում լուծում գտնել:

Ուշագրավ մեկ հանգամանք: Փաշինյանն ասում է, որ Օրբելյանը ժամանակին օրենքի խախտումով է նշանակվել տնօրեն, ու այդ մասին կա քաղաքացու հաղորդում: Սա արդեն բոլշևիկյան ոճ է՝ անանուն նամակին հղում անել և առաջ բրդել սեփական ցանկությունները: Հպարտ քաղաքացու անունի՛ց, բնականաբար:

Ի դեպ, Փաշինյանն ասում է, որ Օրբելյանին իրենք ոչ թե հեռացնում են Օպերայից, այլ կրճատում են նրա պաշտոնների քանակը: Նկատենք, որ սա պարզապես ցինիզմ է: Նախ՝ քայլարածներն իրենց թիմում չունեն Օրբելյանի կարգի որևէ թեկնածու (իրենց նպատակը հենց սեփական թիմակցին տնօրեն նշանակելն է), որ մտածեն Օրբելյանի կարգավիճակն «օպտիմալացնելու» մասին: Բացի այդ՝ Օրբելյանը, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով, հսկայական միջոցներ է կարողանում բերել և օժանդակել մշակութային այդ կարևորագույն օջախի գործունեությանը: Հիմա եթե նա համապատասխան կարգավիճակ չունենա, ապա այդ միջոցները չեն գա Հայաստան: Նույն Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ զիջել իր վարչապետի պաշտոնը և նույն ջանասիրությամբ փորձի ներդրումներ բերել Հայաստան: Իհա՛րկե, ոչ: Ինչո՞ւ է այդ դեպքում նա մտածում, որ դա կարող է անել Օրբելյանը: Ընդ որում՝ Օրբելյանը հայաստանյան ներկա պայմաններում հայտնի միջազգային բրենդ է, իսկ ահա Վահե Գրիգորյանն իր ոլորտում, մեղմ ասած, այդ մարդը չէ, այլ ընդամենը Փաշինյանի դուդուկի տակ պարող է և քաղաքական հետապնդումներ իրականացնելու հարցում ՀՔԾ-ին կից ֆիգուր:

Ի դեպ, Օրբելյանի հետ տեղի ունեցողն ամբողջությամբ տեղավորվում է այն քաղաքականության մեջ, ըստ որի՝ իրականացվում է կադրային ջարդ: Սրանք, մասնավորապես, խոստացել էին, որ պետական ապարատի ստորին ու միջին օղակին չեն դիպչելու, բայց հիմա քայլարած պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բոլշևիկյան ոճով հայտարարում է, որ, իբր, չինովնիկական ստորին ու միջին օղակներում դիմադրում են բարեփոխումներին, և հետևաբար նրանց պետք է փոխել: Դա էլ է հերթական խաբեությունը, այսինքն՝ խոստացել էին մի բան, բայց անում են հակառակը: Դա նշանակում է, որ ավերածությունները բոլոր ոլորտներում շարունակական են լինելու: Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս վտանգավոր փորձարկումներին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:

Առաջադրված թեկնածուները 23-ն էին: Անցավ Շիրինյանը, ով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է:

Արձանագրենք, որ բոլոր ոլորտներում նշանակվում են Նիկոլի «մարդիկ»: Սա 90-ականների իշխանությունների գործելաոճն է՝ «Թող պոլի փայտ լինի, միայն թե ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ տարբերակով:

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Ո՞ր մի ագենտն է գալու, քննիչին ասի՝ ես ագենտ եմ․ Գառնիկ Իսագուլյան (video) Փողոց դուրս եկեք․ տեսեք՝ ինչ են խոսում, թե դատավորների հետ ոնց եք վարվում․ պատգամավորը՝ԲԴԽ նախագահին (video) Հակոբյան Հրա՛չ, Նիկոլի բերած խաղաղությունը մտնի գերդաստանդ․ Արթուր Համբարձումյան (video) Բա ձեզ ո՞վ է պատժելու․ Թագուհի Թովմասյանը՝ ԲԴԽ նախագահին (video) Պարո՛ն Աթաբեկյան, «не верю». Գեղամ Մանուկյանը՝ ԲԴԽ նախագահին (video) #ՀԻՄԱ․ Չինաստանում Ալիևի ու Նիկոլի մասնակցությամբ երկու սկանդալ է տեղի ունեցել. Արթուր Համբարձումյան (video) Մի sms-ով ԲԴԽ նախագահը հրաժարական տվեց, ի՞նչ եք անելու․․․ Արծվիկ Մինասյան (video) Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար Թրամփը Կատարին խնդրել է շարունակել միջնորդական ջանքերը Գազայում պատերազմի դադարեցման ուղղությամբ Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Ռոստովի գիշերօթիկ դպրոցից 73 երեխա է տարհանվել Փաշինյանն ասաց՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, դուք տե՞նց դատավոր եք, թե չէ. Խամոյան (video) Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին 28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի Մասնագիտությամբ բուժքույր պատգամավորը կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է․ Անուշ Պողոսյան Անընդունելի է, խոսել եմ Արթուր Հովհաննիսյանի հետ․ ՔՊ-ական Զարուհի Բաթոյան (video) Այսօր լրացել է ՌԴ-ում գտնվող անօրինական միգրանտների կարգավիճակը օրինականացնելու վերջնաժամկետը #ՀԻՄԱ․ Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանին հանդիպած քահանան՝ եկեղեցու դեմ նոր արշավի հետ․ Իշխանյան (video) Թե բա` «ժողովրդավարության բաստիոն», ամոթն էլա լավ բան․ Սերգեյ Հարությունյան Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի պատճառով փակ է Ես դա որոշել եմ՝ անելու եմ․ Գագիկ Ծառուկյան (video) «Շրջադարձային» մոտեցմամբ ԳԱԱ-ն դարձնում եք պարզապես խորհրդատվական ինստիտուտ. Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին Որոշումներ եք կայացնում, բայց արդյունքը չկա՛․ Ժաննա Անդրեասյանը համաձայնեց Թադևոս Ավետիսյանի հետ (video) Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am