Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնել

Ադրբեջանական զինված ուժերը նոր զինտեխնիկա են ստացել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Խոսքը «MZKT 490- 100», «Адунок», «7A0917 Lector» զինատեսակների մասին է․

«Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը մեծ քանակությամբ զրահապատ տեխնիկա է ստացել՝ զրահապատ փոխադրիչներ, ռազմական «Համեռի» տիպի է, բայց բելառուսական արտադրության, կոչվում է «MZKT 490- 100»: Այդ զրահապատ փոխադրիչը ստեղծված է հատուկ ստորաբաժանումների համար և պետական սահմանապահ ծառայության համար, որը մեծ քանակությամբ գնվել է ադրբեջանական զինված ուժերի համար։ Այս զինատեխնիկան մոբիլ լինելու հնարավորություն է տալիս՝ սահմանի վրա մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Կարևոր մի հանգամանք է, որ դրանց վրա տեղադրվել է նաև բելառուսական արտադրության հեռակառավարվող մարտական մոդուլ՝ «Адунок »։ Հայկական զինված ուժերը չունեն այդ զինատեսակից։ Դրա վրա կարելի է օգտագործել թե՛ խոշոր չափի գնդացիր, թե՛ հաստոցավոր ավտոմատ նռնականետ, գիշերը և ղերեկը՝ առանց մարդկային ռեսուրսի դուրս գալու։ Ներսից հեռակառավարման վահանակով էկրանի վրա զինծառայողը կառավարում է այդ մարտական մոդուլը։

Ունի հեռավորությունը ճշգրիտ չափելու հնարավորություն, ունի ջերմադիտարկման ալիք, որը թույլ է տալիս գիշերը և ցերեկը թիրախը հայտնաբերել և խոցել։ Ունի ցերեկային օպտիկական ալիք։ Հայկական զինատեսակների վրա այդ մոդուլը չկա: Այս դեպքում զինծառայողը ներսում է գտնվում, և Ադրբեջանը առաջին երկիրն է, որ այդ զինատեսակը Բելառուսից ձեռք է բերել։ Սրանից բացի ձեռք են բերել հրետանու ավտոմատիզացված կառավարման համակարգ, որը կոչվում է « 7A0917 Lector», սա թույլ է տալիս հրետանային ստորաբաժանումներին, ականանետային ստորաբաժանումներին բարձրացնել էֆեկտիվությունը։ շատ կարևոր է, որ սա թույլ է տալիս թե՛ գիշերը, թե՛ ցերեկը հեռավորության վրա հայտնաբերել թիրախը, ճշտել կորդինատները, ճշտել հեռավորությունը մետիոհետախուզություն անցկացնել, ավտոմատ հաշվել կրակի համար անհրաժեշտ բոլոր պարամետրերը, և դրանք ուղարկե; փողային և ռեակտիվ հրետանու հաշվարկներին։

Հրետանավորները գրեթե ոչինչ չեն անում, այդ պարամետրերը դնում են նշանոցի վրա և կրակ բացում։ դա մարտավարական շատ կարևոր դեր է խաղում, նախկինում հրետանավորը պետք է հաշվարկներ կատարեր, այս դեպքում համակարգիչն է այդ հաշվարկներն անում ու ավելի անսխալ, ավելի արագ։ մարդկային նույնիսկ ամենապատրաստված ռեսուրսի կողմից հաշվարկները կարող են սխալներ թույլ տալ, ասենք՝ մի քանի անգամ անելուց հետո զինծառայողը հոգնի։ Այս համակարգերը նույնպես մատակարարել է Բելառուսը, այս համակարգերը մի քանի ամիս առաջ են ցուցադրվել ռազմական ցուցահանդես ժամանակ, եթե չեմ սխալվում, Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում, նոր-նոր բելառուսական զինված ուժերն են ստանում այդ կոմպլեքսը և արդեն ադրբեջանի զինված ուժեն են ստացել»։

դիտվել է 836 անգամ
Լրահոս
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Ապացույցներ չկան, նկարագրություն չկա, ես էս ոնց հասկանամ․Սա չի համապատասխանում օրենքին․ Աշոտյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Пашинян врет: Армения не обращалась во время войны к ОДКБ — разоблачение экс-министра обороны (video) Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am