Դավիթ Տոնոյանը կամ տեղը չի բերում, կամ չի ուզում բերել

ԱՄՆ-ում գտնվող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադառնալով Մեղրիի զորամասի դեպքերին՝ նշել է․««Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ է հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը: Զինվորներից մեկի մոր պատմածով ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը սպայակազմի որոշ ներկայացուցիչների վերաբերմունքին, սակայն ի պատասխան զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ կամ <<կուբախտ>>: Եւ ահա, տեւական ժամանակ է պաշտոնապես անդրադարձ չկա տեղի ունեցածին եւ Պաշտպանության նախարարը հանկարծ հեռավոր ԱՄՆ-ում հայտարարում է, թե այնքան էին լկտիացել այդ զորամասում, որ կանեփ էին ցանում: Եւ սա ասվում է ի հեճուկս այն ակնկալիքների, որ պատասխանատվության կենթարկվեն զորամասին այն բեսպրեդել սպաները, որոնք զինվորի կոկորդին են հասցրել այն աստիճան, որ պատրաստ են բողոքի ակցիա իրականացնել սպայակազմի դեմ:

Ի վերջո, ում համար է գաղտնիք բանակում զինվոր-սպա փոխհարաբերությունները, պատկերացնել կարելի է, որ տվյալ պարագայում դանակը հասել է ոսկորին: Ի վերջո, պետք է հրապարակային ու թափանցիկ բացատրություն տրվի՝ ինչ է կատարվել իրականում, իսկապես զինվորները այնքան են հղփացել, որ սպաներն են ենթարկվելիս եղել իրենց, էլ չենք խոսում նախարարի պնդումների մասին, որ զինվորները կանեփ են աճեցրել: Եթե այո, ապա այստեղ էլ Դավիթ Տոնոյանը պատասխաններ ունի տալու, ինչու եւ ովքեր են զորամասում ամենաթողության մթնոլորտ ձեւավորել, ով կամ ովքեր են զորամասում նման բարձիթողի, եթե կուզեք բարդակ հաստատել, որպեսզի զինվորը ծառայելու փոխարեն կանեփ աճեցնի:

Ի վերջո, այս պետության պաշտպանության նախարարը ոչ այլ ոք է, քան ինքը՝ Դավիթ Տոնոյանը եւ նա է գլխավոր պատասխանատուն ու հասցեատերը այս հարցերի:
Հակառակ դեպքում Դավիթ Տոնոյանը կստացվի, թե արդարացնում է զինվորներին պատժելու՝ առաջնագիծ ուղարկելու մոտեցումը, ինքը հակասում է հեղափոխության սկզբունքներին: Ի վերջո, ստացվում է, որ ոչ էլ իրավիճակ է փոխվել առաջնագծում ծառայողները ոչ թե հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», այլ <<հանցագործներ>> կամ ցածր սորտի տղաներ:

Անի Սահակյան

դիտվել է 10991 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am