«Մնացականյան Վիտյային ու Կարգին Հայկոյին ասեք՝ քաղաքի կենտրոնը երբեք էս վիճակում չի եղել». Նարեկ Սամսոնյան/տեսանյութ/
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս աղբակույտն ու կռիսանոցը Հյուսիսային պողոտայում ա, «Իբիս» հյուրանոցից քիչ հեռու: «Սա Նոր Հայաստանն ա» բառակապակցությունը կրկնող Կենտրոնի թաղապետ Մնացականյան Վիտյային ու Կարգին Հայկոյին ասեք քաղաքի կենտրոնը երբեք էս վիճակում չի եղել, խոլերայի բուն ա իսկական: Էն ձեռնոցները հագեք գնացեք մաքրեք էս զիբիլը ամոթ ա»:
