Տոնոյանի ամերիկյան սկանդալային ելույթն ու պատերազմի վտանգի արձանագրումը

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:

Այնուհետև նա հավելել է. «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:
Պաշտոնական Բաքուն արդեն իսկ շտապել է արձագանքել Տոնոյանի հայտարարությանը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական կայքերը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյաղլին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նշյալ հայտարարությանը:

Պաշտոնական Բաքուն տարակուսած է, այդ ինչպես է ՀՀ վարչապետը դրական գնահատել Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցությունները, եթե հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ է հանդես գալիս: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, սա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանական օղակներում քաոս է տիրում:
Այնուհետև, Ադրբեջանի ԱԳն-ից քարոզչական բնույթի տեքստում շարադրել են հայկական բանակի խոցելիության և ադրբեջանական բանակի անխոցելիության վերաբերյալ մի նյութ, իսկ Տոնոյանի հայտարարությունը որակել են որպես «աբսուրդային»: «Տոնոյանի հայտարարությամբ պաշտոնական Երևանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դա անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի և նորմերի նկատմամբ»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Այսպես, Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Տոնոյանի հայտարարությունն ամենևին էլ պատահական չէ: Այսպիսի տոնայնությամբ հայտարարությունն, իրականում, ցույց է տալիս, որ հայկական կողմը գիտակցում է այն բարդ մթնոլորտը, որն առկա է ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդհանրապես:

Իրականում, ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջնորդները փորձում են ապահովել բանակցությունների շարունակականությունը: Սակայն դա բարդ է այսօրվա դրությամբ, որքան էլ Փաշինյանն ու Ալիևն ունենալով հակադիր դիրքորոշումներ՝ փորձեն ցույց տալ, թե բանակցությունները կառուցողական մթնոլորտում են ընթանում, միևնույն է՝ Ալիևն այլ բան է ակնկալում, Փաշինյանը հայտարարում է այլ բան, դրան գումարած՝ շեշտում, որ հայկական կողմի համար անհասկանալի են կարգավորման սկզբունքները, դրանք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

Հետևաբար, Տոնոյանի ամերիկյան ելույթը միանգամայն արտացոլում է այսօր Հայաստանի իշխանությունների ձևավորած արցախյան կարգավորման շուրջ մթնոլորտը: Քանի որ ամեն վայրկյան Ադրբեջանից կարող են սադրանքներ լինել, ընդհուպ՝ մինչև պատերազմի բռնկում, ՀՀ ՊՆ-ն իր հայտարարությամբ ցույց է տալիս, որ պատրաստ է ցանկացած տարբերակի, նույնիսկ պատերազմի:

Թամար Բագրատունի

դիտվել է 12241 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am