Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ինչը պարզվել է օպերատրիվ –հետախուզական միջոցառումների շնորհիվ, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև:
Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը