Դուշանբեից Վիեննա. Որ հարցում է Փաշինյանը նեղել Ալիևին

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում երեկ կայացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նշենք, որ նախ տեղի էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով: Այնուհետև քննարկմանը նորից միացել էին համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել էր շուրջ 3 ժամ: Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ գնահատեցին բանակցությունները:

Մինչև Ալիևի հետ բովանդակային առաջին հանդիպումը, Փաշինյանը շեշտում էր, որ Արցախի մասնակցության հարցը պետք է օրակարգային հարց դառնա: Բայց, ինչպես հայտնի է, այդ թեման փակեցին համանախագահներն՝ իրենց հայտարարությամբ, ու հիմա Ալիևը տոնում է հաղթանակը:

Անկասկած, Վիեննայի վերջին հանդիպումը ևս Ալիևը համարում է իր հաղթանակը: Համանախագահների հայտարարությունում չեն հիշատակվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, բնականաբար ոչ մի խոսք՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին:

Ինչպե՞ս է մեկնաբանում հայկական կողմը Վիեննայի հանդիպումները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ, «դրական» գնահատեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում ավելի վաղ կայացած հանդիպումը։ «Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում», ֊ իր խոսքում, մասնավորապես, ասաց Փաշինյանը՝ շարունակելով. ֊ «Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական»։

Նա ընդգծեց, որ «դրական» գնահատականը չի նշանակում, կողմերից ինչ֊որ մեկի հաղթանակ կամ պարտություն։ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանը բացեց փակագծեր. «Սկսվել է խոսակցություն և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվել գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն...»:

Նշենք, որ Փաշինյանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ևս որոշ մանրամասներ են հաղորդվում հանդիպման մասին։ Այստեղ, մասնավորապես, ասվում է. «Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ»: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը:

Եթե խոսվում է՝ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու մասին, «բարենպաստ» պայմանների մասին՝ ինչու՞ հայկական կողմը չի կարողացել հասնել օրինակ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների մասին թեմայի արծարծմանը:
Նույն հարցը կարելի է բարձրացնել նաև՝ Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին չհիշատակման մասին: Անկախ նրանից, որ հայկական և ադրբեջանական կողմերը, այսպես ասած՝ նախնական քննարկումներում է, հայտնի չէ, թե համանախագահների նախորդ հայտարարությունից հետո, երբ նրանք փակեցին Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու հարցը, որն է Փաշինյանի համար հանդիպումներում գլխավոր մեխը:

Ո՞ր հարցում է Փաշինյանը նեղել Ալիևին: «Բարենպաստ» մթնոլորտի ստեղծման ու ապահովման պատասխանատվությունն ընկած է բացառապես հայկական կողմի վրա՞... Դեռ որքա՞ն է Բաքուն մնալու շահողի դերում:

Իսկ ի՞նչ է ընդհանրապես զիջում Ալիևն այս ամբողջ գործընթացում...

Թամար Բագրատունի

դիտվել է 5423 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am