Ի՞նչ պարզեց Փաշինյանը Վիեննայում

Երեկ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև՝ երեք ժամանոց հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, որում նրանք փաստել են, որ կայացած հանդիպումն անցել է «դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները»։

Համանախագահները նաև նշել են, որ երկու երկրների ղեկավարները՝ «տեսակետներ փոխանակեցին կարգավորման գործընթացի և մի քանի էական գաղափարների շուրջ»: «Երկու առաջնորդները ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։- «Վերհիշելով Դուշանբեում իրենց զրույցը՝ առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները: Նրանք նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»:

Համանախագահները նշում են, որ Փաշինյանը և Ալիևը հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: «Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը», ֊ ասված է հաղորդագրությունում։

Որո՞նք են «էական» գաղափարները: Ի՞նչ «կոնկրետ» եւ «շոշափելի» քայլերի մասին է խոսքը: Համանախագահների հայտարարության տողատակերում, իհարկե, կա կոնկրետություն, բայց այդ կոնկրետությունը պետք է բացեն կողմերը:
Ի դեպ, պաշտոնական Բաքուն արդեն իսկ դա անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ երեկ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին: Այդ մասին Ալիևը ասել է ռուսաստանյան TACC գործակալության թղթակից հետ զրույցում: «Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ», - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արդյունքի արձանագրումը:
«Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից», - TACC-ի թղթակցին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչպես նկատում ենք, Ալիևը, անկախ նրանից, որ ունեցել է առաջին բովանդակային հանդիպում Փաշինյանի հետ, հստակ շեշտում է Բաքվի պահանջները:
Ստացվում է, անկախ նրանից, որ Փաշինյանը պատրաստվում էր պարզաբանումներ անել, հստակեցնել կարգավորման սկզբունքներն՝ Ալիևի համար ամեն ինչ պարզ է ու հստակ՝ Բաքվի ակնկալիքներում ոչինչ չի էլ փոխվել, այդ մենք ենք, որ դեռեւս նոր պետք է հստակեցնեն, պարզենք կարգավորման սկզբունքները:

Ու հիմա հայտնի էլ չէ՝ Փաշինյանը առաջին հանդիպմանը պարզե՞ց իր համար հստակեցման ունեցող հարցերը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

Թամար Բագրատունի

դիտվել է 1960 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am