Ռուս-թուրքական գործարք. Հերթական պատմականը

Անթալիայում երեկ հանդիպեցին Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը: Դա երկու երկրների համագործակցության ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստն էր: Հանդիպման նախաշեմին Չավուշօղլուն ասել էր, թե Թուրքիան հնարավոր է թույլատրի, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարողանան այցելել Թուրքիա։ Նախօրեին, սակայն Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե մի շարք խնդիրների պատճառով այդ գաղափարը դժվար է իրականացնել։

Ռուսական տուրօպերատորները կարծիքներ են հայտնել, որ Թուրքիային դա ձեռնտու է, պատահական չէ, որ այդ մասին ասվում է զբոսաշրջության սեզոնի նախաշեմին, բայց նշում են, որ մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով դա հնարավոր չէ։ Ռուսաստանի զբոսաշրջային միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան ասել էր, թե Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մեկնել ԱՊՀ մի քանի երկրներ, բայց Թուրքիայի սահմանապահները ռուսերեն չգիտեն, անձնագրի տվյալները նրանք պարզապես չեն կարող կարդալ։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նաև իրավական մի շարք խնդիրներ է նշել։ Մասնավորապես, ըստ Զախարովայի, ռուսական անձնագրերը նախատեսված են միայն Ռուսաստանի Դաշնության տարածքի համար, ԱՊՀ այն մի քանի երկրները, որ դրանով հնարավոր է մեկնել խորը ինտեգրված են Ռուսաստանի հետ։

Ավելի գլոբալ հարցերի հետ կապված Զախարովան ասել է, որ ռուս-թուրքական այսօրվա հանդիպմանը քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և սևծովյան տարածաշրջանում։

Ահա, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Անկարան հարգելու է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու մասին Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը: «Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ և պայմանագիր ենք կնքել: Հիմա քննարկում ենք մատակարարման հարցը»,- ասել է Չավուշօղլուն և ավելացրել.- «Սա այլևս կայացած գործարք է»: Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ հետագայում վաճառել Ս-400 համակարգերը որևէ երրորդ երկրի:
Նախօրեին ամերիկացի 4 սենատորներ ներկայացրել են օրինագիծ Ֆ-35 տեսակի մարտական օդանավերի վաճառքը Թուրքիային արգելելու մասին այն դեպքում, եթե Անկարան չհրաժարվի ռուսական համակարգերը գնելու մտադրությունից:
Չավուշօղլուն ասել է, թե Անկարան Վաշինգթոնից իրարամերժ ազդակներ է ստանում այդ օդանավերի վերաբերյալ, ավելացնելով, որ Թուրքիան կատարել է Ֆ-35-ների ձեռքբերման գործարքի հետ կապված բոլոր պարտավորությունները: Չավուշօղլուն նշել է նաև, որ Անկարան միանշանակ դատապարտում է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Սերգեյ Լավրովն, իր հերթին, Թրամփի որոշումն անվանել է «ամենաթողության միտումնավոր և գիտակցված դրսևորում»:

Այսպես, ռուսական Ս-400-ներն անհրաժեշտ են Թուրքիային և ոչ մի վերավաճառք չի լինի, վստահեցնում է պաշտոնական Մոսկվան։ «Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, Թուրքիային հարկավոր են հրթիռային համալիրներ, մենք խորհրդակցել ենք շատ երկրների հետ, քննարկել, բայց որոշ երկրներ չցանկացան մեզ ԶՀՀ տրամադրել, և մենք պայմանավորվեցինք Ռուսաստանի հետ ու պայմանագիր ստորագրեցինք։ Այդ պայմանագիրը ստորագրվել է, այն ուժի մեջ է, հիմա մենք խոսում ենք մատակարարման ժամկետի մասին»,- ասել է Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա։

Չնայած երրորդ երկրների բացասական տեսակետին՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեց: Ի դեպ, ապրիլի 8-ին նախատեսված է Թուրքիայի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3552 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am