Նիկոլ Փաշինյանի ստեղծած վարակը տարածվում է.Կարինե Աճեմյան

Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:/Մաս 1-ին/

-Օրերս դերասան Հրանտ Թոխատյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը ։ Ասել եմ 2008 թվին դա, բեմից, իր ներկայությամբ: Ասի՝ եթե էսպիսին պետք ա լինի 10 տարի հետո, ոնց ես ներկայացրեցի Երևանն ու Հայաստանը, ասի՝ ավելի լավ կլինի չառաջադրվես: Դուք էլ եթե արվեստի բնագավառից ,ինչ եք կարծում ՝ինչո՞ւ եn հիմա նման հայտարարություններ հնչում:

-Միայն Հրանտ Թոխատյանը չէ,արվեստի տարբեր գործիչներ բազմաթիվ հայտարարություններով հանդես եկան,բայց կան մշակույթի գործիչներ,դերասաններ,ովքեր իշխանությունների կողքին էին: Այսօր մեզ հարց են տալիս,թե ինչու մեր շարքերը նոսրացան,նոսրացան,քանի որ շատերի համար իշխանության կողքին լինելը ապրելակերպ է և իրենք են այդպես են տեսնում իրենց կյանքը ,ապագան:Հրանտ Թոխատյանի ասածի մասին,ասեմ,որ 2009-ից հետո է կարծեմ ինքը ստացել ժողովրդական արտիստի կոչում ,և ,եթե ինքը ասում է,ուրեմն իր կոչումն էլ կտրված է իրականաությունից:

-Կարող է հրաժարվել:

-Այդպիսի բաներից երբեք չեն հրաժարվում:Յուրաքանչուր մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա,արդար, անկեղծ լինի,պետք է նաև իր խոսքերի համար պատասխանատու լինի:Այսօր ,երբ մարդկանց մոտ իրենց խոսքի հանդեպ տոտալ անպատասխանատվություն է,ես չեմ զարմանում նրա ասածի վա:

-Այս պարագայում Սերժ Սարգսյա՞նն էր սխալ,թե Հրանտ Թոխատյանը:

-Իրենց պետք է հարցնեք:

-Հիշում եմ, հեղափոխությունից ընդամենը մի քանի օր առաջ ,պարոն Չեքիջյանը Սերժ Սարգսյանի կողքին էր, ի պատիվ իրեն մեծ ընդունելություն էր կազմակերպվել,հերոսի կոչման արժանացավ,ջերմ ,բարձրագոչ խոսքեր հնչեցին:Հեղափոխության օրերին առաջիններից մեկն էր,որ ողջունեց:Նույն տրամաբանությա՞ն մեջ է այս ամենը:

-Լրիվ նույն տրամաբանության,հիմնականում իրենք հենց այդպես էլ իրենց դսրևորեցին,քչերը եղան,ովքեր ճշարտության երեսին նայում են և իրենց սկզբունքին հավարտարիմ էին, բայց մինչև այդ սկզբունքներին նայելը դու պետք է ունենաս այդ սկզբունքները:

-Իշխանական ալիքների սերիալներում նկարահանված դերասանների ,դերասանուհիների պահվածքը այդ օրերին ևս զարմանք առաջացրեց:

-Շատերը նրանցից մոտենում են ինձ ,ամուսնուս,ասում են,որ մենք սխալվել ենք:Մինչև քայլ անելն էր պետք մտածել:

-ՀՀԿ-ն մեծ բոնուս է տվել այս իշխանությանը:Շատ բաներ,որոնք մերժելի են հանրության կողմից,միանգամից զուգահեռներ են անցկացնում նախկինի հետ և դրանով իսկ արդարացնում են:Լենա Նազարյանի անհասկանալի արտահատություններից հետո անմիջապես հղում են անում Գալուստ Սահակյանին,և նման շատ բաներ:

-Մենք նվեր ենք տվել,և ես համարում եմ,որ դա այնպիսի նվեր էր, ու վստահության քվե,որ նրանք,հատկապես Նիկոլ Փաշինյանը,իրավունք չունեին փոշիացնելու .որ փոշիացնում են,դա փաստ է: Համամտելու եզրեր էլ չեմ տեսնում,եթե մեզ մոտ 1-2-ը կային,և նրանք մշտապես մամուլի շնորհիվ հայտնվում էին ուշադրության կենտրոնում,ապա շատ էին այն գրագետ,բանիմաց պատգամավորները,ովքեր կոնկրետ աշխատանքնով էին զբաղված, բազմաթիվ օրենքներ էին հեղինակում և լուրջ օրենքներ,ոչ թե այնպիսիք,ինչպիսիք այսօր են: Դրանք հիմնականում չէին լուսաբանվում: Համամտության եզրեր չկան,որովհետև ԱԺ-ում համարյա անմեղսունակության բում է, իրավաբան մարդը,ԱԺ ամբիոնից հայտարարում,ասում է՝ես ուսանողի ձայնով զանգահարեցի, ասացի:Քննարկել մի օրենք ռեֆերատների վաճառքը չթույլատրելու, այն պարագայում,որ մենք այսքան խնդիրներ ունենք,ես սա համարում եմ անմեղսունակություն:Այս 10-11 ամիսների ընթացքում ոչ մի նորմալ օրենք չի բերվել,իրենք օրենքների հետ աշխատել չգիտեն:

-Հասարակության մեծ մասը կարող է ձեր կարծիքի հետ համաձայն չլինել:

- Մենք երբեք ինքնանպատակ քննադատությամբ չենք զբաղվել,բայց ես իմ մտահոգություններն ունեմ,որովհետև ներսից ամեն ինչ գիտեմ,6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները լսել եմ, ես տեսնում եմ,որ նրա խոսքի և գործի մեջ շատ մեծ հակասություն կա, դուք էլ գիտեք,որ նախկին լրագրող չի լինում,բայց լրագրողը փաստ է ,որ չի կարողանում կառավարել երկիրը,նա ունի ունակություններ և տարված է դեղին մամուլի գործընթացերը քրքրելով,լուսաբանելով,պարզապես տնտեսությունից հեռու,կառավարման ոլորտից հեռու մարդ է:Կառավարման փորձառու մարդիկ փոխարինվեցին անգրագետներով,այն մարդկանցով ,ովքեր հեռու են կառավարման ոլորտից:

-Մատնանշում են,որ գոնե հանցագործ չեն,կրիմինալ անցյալ չունեն…

-Շատ հանգիստ կարող են այդ ճանապարհով գնալ:Կոռուպցիոն համակարգը միայն մի ձևով չի արտահատվում,եթե այսօր տեսնեք և մարզպետները,և նախարարները տարված են իրենց բարեկամ,հարազատով,քաղաքապետը,ով ասում ՝միայն իրենց եմ վստահում,ովքեր ինձ մոտ են: Բաժանարար գիծը տարված է :Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց,որ սա սևագործ բանվորի երկիր չէ,ուզում եմ հասկանալ, որ այդ բանվորը ինչ մեղք ունի,որ ինքը բանվոր է,այնպիսի երկիր կա,որտեղ բանվոր չլինի:Մենք միայն IP ոլորտի մասնագետներ պետք է ունենանք,այդպես չի լինում:Ղեկավարը պետք է կոնսոլիդացնի երկիրը:Մենք այնքան խնդիրներ ունենք.եթե իրեր ատելությամբ տոգորվենք,անընդհատ վրեժխնդրության տիրույթում գտնվենք,կարող ենք երկիր կորցնել:Սրանք շատ խիստ դատապարտելի խոսքեր կարող են համարվել, բայց ես այդ վտանգները տեսնում եմ:

-Իրենք ժամանակին էլ սևի ու սպիտակի բաժանում արեցին, Հանրապետականը դրա մասին չէր խոսում,բայց գործերով նույն բանն էր ցույց տալիս:

-Մենք բազմաթիվ պաշտոնյաներ ենք ունեցել ,նաև դեսպաններ,որոնք եղել են նախկին թիմակիցներ:

-Իրենք էլ ունեն:

-Շատ քիչ ժամանակ կանցնի,կտեսնեք,որ ամբողջապես կմաքրվի այդ դաշտը,որոնք իրենք հենց այդ ճանապարհով են գնում ,շատ քիչ ժամանակ հետո,նույնիսկ շատ փոքր օղակներում իրենք կդիտարկեն այդ մարդը որտեղից է և կազատվեն:Իրենք հենց այդ ճանապարհով են գնում՝ջնջել,հերոսներին ոչնչացնել, ամեն ինչ արժեզրկել,նույնիսկ բանակն ենք արժեզրկում՝Մոնթե Մելքոնյան վարժարանի պատմությունը,որը համարում եմ անթույատրելի :Դրանք մեր բարքերը չեն,մեր բանակում նման դեպք չի գրանցվել:

-Գրանցվել է,հեղափոխության ժամանակ մի ամբողջ գունդ լքեց ծառայությունը:

-Ես Մեղրիի դեպքերը նկատի ունեմ, նրանք դուրս էին եկել բանակի,իրենց հրամանատրի դեմ, Ադրբեջանը շատ լավ հետևում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացներում, իրենք դիրքերը առաջ են բերում,ինժեներական գործընթացների մեջ են, ի տարբերություն մեզ կոնկրետ տեսլական,ծրագիր ունեն:

-Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ողջունեցին այն զինծառայողների քայլը,որոնք լքեցին զորամասը:

-Այո,իրենք ողջունեցին դասալքությունը, արժեզրկում են բանակը ,թուլացնում :Թող չմտածեմ ,որ ԵԽԽՎ մոնիթորինգի խմբի վերջին հայտարարությունը,այս աջակցությունը ,որ իրեցն տրվում է,դա հենց այնպես է լինում: Դրանք երկակի ստանդարտներ են,դա շատ մեծ գին է ունենալու և այդ գինը ,որտեղ և ոնց,ժամանակը ցույց կտա:

-ՌԴ-ի կողմից նախկին իշխանություններին աջակցությունը որևէ գին ունե՞ր,թե՞ չուներ:

-Մշտապես կարողացել ենք արժանապատիվ և ազնիվ քաղաքականություն վարել արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք չենք փախել գործընթացներից,խնդիրներից,չենք պարտակել ամեն ինչ,ինչը հիմա արվում է: Ոչ մի բանի մասին չի խոսվում,որովհետև պարզ է,որ ծրագիր չկա՝արտաքին քաղաքականության մեջ մենք լողում ենք,թե ուր կտանի պարզ չէ:

-Ինչպես եք գնահատում դատավարության պրոցեսները,հատկապես Մանվել Գրիգորյանի դատավարությունը:

-Պարզ երևում է,որ մարդկանց վրա չեն կարողանում,այն ինչ-որ իրենք մեծ տեսարան սարքեցին,լուսաբանեցին,այդ ամենը չեն կարողանում ապացուցել,մարդու իրավունքեներ են խախտում,մենք պարզապես իրավունք չունեինք երկրոդ նախագահի հետ նման ձևով վարվել,այն նախագահի,ով հերոսական ճանապարհ է անցել:Իրավական և դատական համակարգը արժեզրկվում է,անմիջապես և Նիկոլ Փաշինյանը և մյուսները անվերջ միջամտում են:Դա արդեն վարակիչ է դառնում են, մարդիկ էպիստոլյար ժանրի մասնագետներ են դարձել, նամակի ,հայտարարության ձևով սկսել են բաներից խոսել,որոնք անթույլատերելի են:Երբ Շիրխանյանը նամակ է գրում, գրում է մի մարդու մասին,ով արդեն չկա,և նրա անունից բաներ է ասում,սա նշանակում է ,որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած վարակը տարածվում է և ազդեցություն է ուզում ունենում իրավական համակարգի վար,մենք դա փաստացի տեսանք:

-Դուք մեղավորության բաժին տեսնում եք: Հեղափոխությունից հետո անմիջապես թիրախոավորեցին Մանվել Գրիգորյանին,ՀՀԿ-ն իր ձեռքում ուներ իշխանություն՝ԱԺ մեծամասնություն, մի քանին էլ միանգամից հուզվեցին:Չէիք կռահո՞ւմ ,թե այս ամենն ինչի համար էր արվում,ինչո՞ւ այդքան շուտ հանձնեցիք Մանվել Գրիգորյանին:

-Նախ ասեմ,որ Մանվել Գրիգորյանին,ինչպես նաև իշխանությունը, հանձնել ենք ճնշման տակ:Այն մարդիկ,ովքեր այդ ընթացքում աշխատել են,գիտեն,թե ինչ անմարդկային,ռասսիստական բոլոր դրսևորումներով լի ,ժողովրդավարական բոլոր արժեքներից հեռու ժաանակաշրջան էր :Ես այդ օրը շատ ծանր եմ տարել:

-Հանրությունը հավատաց,դուք էլ անմիջապես հավատացիք,հարցրեր չտվեցիք՝հականալու համար:

-Մենք մեր շրջանակում բազմաթիվ անգամ քննարկել ենք:Քաղաքական որոշմանը իրավունք չունեինք հակառակ գնալու:Այն ժամանակ էլ,հիմա էլ ,ես մտածում եմ,որ այդ քայլին չպետք է գնայի,բայց գնացել եմ,որովհետև դա իմ քաղաքական թիմի որոշումն էր:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բղադասարյանի

դիտվել է 7970 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am