«Դիմում եմ վարչապետին՝ փրկել մշակույթը պատահական անցորդներից». նախկին վարչապետ.Իրավունք

«Մեծ ցավ ապրեցի, երբ տեղեկացա, որ մշակույթի փոխնախարարը ազատել է աշխատանքից Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մշակույթի աշխարհում միջազգային ճանաչում ունեցող Կոնստանտին Օրբելյանին: Ընդ որում՝ ցավ ապրեցի հայրենական մշակույթի՝ պատմություն ունեցող եւ ավանդույթներով հարուստ ոլորտներից մեկի՝ օպերային արվեստի համար», -Իրավունքի հետ զրույցում  նշում է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Պարզվում է, որ փոխնախարարի այդ որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ մաեստրո Օրբելյանը աշխատանքի է նշանակվել, իբր թե, օրենսդրության պահանջի խախտմամբ՝ առանց մրցույթի: Բանն այն է, որ մշակույթի նախկին նախարարը, հասկանալով, որ մաեստրո Օրբելյանը չի տիրապետում հայերենին, սակայն համոզված լինելով, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրան կհաջողվի, օգտագործելով իր հեղինակությունն ու կապերը, մշակութային այս կարեւորագույն օջախին ստեղծագործական վերելք եւ նոր շունչ հաղորդել, Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով ապահովել էր մաեստրո Օրբելյանին առանց մրցույթի այդ պաշտոնում նշանակելու իրավական հիմքը: Այն հիմնավորումները, որոնք բերում է իր որոշումը հիմնավորելու համար այդ պաշտոնյան, միայն ծիծաղ եւ կարեկցանք է առաջացնում: Պարզվում է, որ այդ խեղճ կինը ոչինչ չի արել մաեստրոյին աշխատտանքից ազատելու համար: Նա ընդամենը առաջարկել է Կառավարությանը վերացնել մաեստրո Օրբելյանին առանց մրցույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակելու այն իրավական հիմքը, որը սահմանել էր նախկին կառավարութունը (ես ինչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել)»:

Ի դեպ, ըստ Խ. Հարությունյանի, իրավունքի տեսակետից այս հիմնավորումը խիստ վիճահարույց է. «Սակայն համաձայնեք, որ այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Չես հասկանում այդ կինը իրո՞ք չի գիտակցում, թե ինչ է արել, թե՞ արվեստասեր հանրությանն է հիմարի տեղ դնում՝ ասելով, որ ինքն ընդամենը կառավարության որոշումն է ի կատար ածել: Այդ կինը իրո՞ք չի հասկանում, որ, որպես մշակույթի նախարարի պաշտոնակատար, նա անձամբ քաղաքական պատասխանատվություն է կրում ոլորտում քաղաքականության իրականացման համար: Նա իրո՞ք չի գիտակցում, որ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակումը կամ ազատումը ոչ թե կադրային հարց է, այլ քաղաքական որոշում, որով, մեծ իմաստով, ապահովվում է օպերային արվեստում պետական քաղաքականության իրականացումը (պետությունները հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց օպերային կոլեկտիվների ղեկավարման գործում ներգրավեն վաստակաշատ եւ հեղինակություն ունեցող գործիչներին): Հասկանու՞մ է արդյոք այդ կինը, որ խոսքը օպերայի եւ բալետի թատրոնի կոլեկտիվի, այլ ոչ թե ինքնագործ խմբակի մասին է: Որ ինքն ի պաշտոնե պատասխանատվություն է կրում մշակույթի այդ օջախում ստեղծագործական միջավայրի ապահովման համար: Եվ վերջապես գիկտակցու՞մ է տիկին փոխնախարարը, որ նա պատասխանատվություն է կրում բազմահազար արվեստասեր հասարակության առջեւ՝ թե՛մեր երկրում եւ թե՛ նրա սահմաններից դուրս: Որ մշակույթը ոչ ինքն է, ոչ էլ՝ իր մեջ է»:

 
Եզրափակելով խոսքը՝ նախկին վարչապետը շեշտել է. «Ես դիմում եմ Վարչապետին՝ փրկել մշակույթը պատահական անցորդներից: Մեր մշակույթն արժանի է ավելի պատասխանատու եւ հոգատար պետական վերաբերմունքի»:

 

դիտվել է 1424 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am