Փաշինյանը փոքրիկ մարդ է, ով եռում է վրեժխնդրությունից .Անդրանիկ Միհրանյան.Հրապարակ

Թվում էր՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հնարավորինս կջերմացնի հայ-ռուսական հարաբերությունները, չնայած ՆԱՏՕ-ի եւ առհասարակ Արեւմուտքի հետ հարաբերությունները վտանգելու գնով:

Բայց վերջին օրերին ռուսական մեդիահարձակումները Հայաստանի եւ ՀՀ վարչապետի ուղղությամբ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ բարեկամական ընդունելությունը, Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի կողմից հայկական պատվիրակությանը չընդունելը եւ այլ փաստեր վկայում են օրեցօր խորացող սառնության մասին։ Երեկ էլ կրեմլյան խոսնակներից Մոդեստ Կոլերովն ասաց, թե ՀԱՊԿ-ում Հայաստանն ունի սկանդալային ու ոչ կոնստրուկտիվ երկրի համբավ։ Նախօրեին էլ ռուսական 2 հեռուստաալիք՝ «Ռոսիա 24»-ը եւ NTV-ն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ու նոր իշխանություններին մեՀրապարակը զրուցել է զրուցել ենք ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ։

- Ինչո՞ւ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը չգնահատվեց ռուսական կողմից։ Ի՞նչն է դժգոհության պատճառը։ Չէ՞ որ դրա պատճառով լարվածություն մտավ նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում։

- Ճիշտն ասած, Արեւմուտքի կողմից հենց Սիրիայի հարցով սառնություն չեմ նկատում, որովհետեւ Հայաստանն այնքան փոքր միավոր է նման գործերում, որ, ըստ իս, միկրոսկոպիկ նման քայլն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Եվ դա ձեւական էր թե՛ Մոսկվայի, ե՛ւ Արեւմուտքի համար։ Այնպես որ, խորհուրդ կտայի դրա վրա չծանրանալ։ Երկրորդ․ գիտեք, Ձեր՝ Հայաստանի իշխանություններն այսօր գտնվում են շատ ծանր վիճակում, որովհետեւ նրանք՝ մտածված, աշխարհաքաղաքականությունը չխառնեցին իրենց, այսպես կոչված, հեղափոխությանը, բայց սա մի կողմից նպաստավոր էր իրենց համար, մյուս կողմից՝ վնասակար։ Նպաստավոր էր, որովհետեւ դա իրենց կողմնակիցներին ու ժողովրդին չբերեց աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ երկընտրանքի, բայց բերեց որոշակիության ու հստակության, թե, ի վերջո, այս իշխանություններն արտաքին քաղաքական ինչ գիծ են վարելու։ Այսինքն՝ նրանք, փաստորեն, իրենց դրեցին ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի հետ։ Դրա համար Արեւմուտքից չստացան այն, ինչ ժամանակին ստացավ Սահակաշվիլին, եւ Ռուսաստանից էլ՝ այն, ինչ տալիս էր Ռուսաստանը նախկին իշխանություններին՝ ունենալով ջերմ հարաբերություններ Սերժ Սարգսյանի հետ։ Էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի այն արտառոց դատավարության մասին, որն այսօր ընթանում է Հայաստանում, եւ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ բոլոր խեղաթյուրումներին։ Այս ամենը չէր կարող չստեղծել կասկածներ եւ սկեպտիկ վերաբերմունք գործող իշխանությունների նկատմամբ, հաշվի առնելով նաեւ այդ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները եւ այլն։

- Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, Հայաստանի նախագահն է եղել, ինչո՞ւ է նրա հարցը հայտնվել հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում։ Դրանից Ռուսաստանին ի՞նչ։

- Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար եղել է շատ վստահելի դաշնակից։ Նա ունեցել է հրաշալի հարաբերություններ ռուսական պետական-կառավարական մարմինների հետ։ Ունեցել է նաեւ անձնական նորմալ հարաբերություններ ՌԴ ղեկավարության հետ, եւ դա բնական է։ Ինչո՞ւ է Պուտինը ժամանակ առ ժամանակ ջերմ խոսքեր ասում Շրյոդերին, Բեռլուսկոնիին․ որովհետեւ պետական գործիչներն էլ մարդիկ են եւ ունեն իրենց մարդկային փոխհարաբերությունները։ Նա, որքանով ես եմ հասկանում, համարում է Ռոբերտ Քոչարյանին էֆեկտիվ ղեկավար ու վստահելի դաշնակից։ Եվ այնպես չէ, որ ինչ ուզում եք՝ արեք, ինչ անօրինականություն կարող եք անել, մանավանդ այն մարդկանց նկատմամբ, որոնց լավ ճանաչում ենք ու գիտենք։ Եվ այսօրվա դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ուղիղ հակառակն է նրա, ինչը որ ասում էր Փաշինյանը հրապարակում՝ հայտարարելով, որ ոչ մի վրեժխնդրություն չի լինելու։ Հիմա, փաստորեն, իրեն դրսեւորեց որպես փոքրիկ մի մարդ, որը եռում էր վրեժխնդրությունից այս տարիների ընթացքում եւ փորձում էր հասնել ռեւանշի։ Ինքն էր ասում, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կփոխեմ կոնստիտուցիան, բայց չեմ առաջադրվի, եւ այդ երիտասարդներն էլ ինձ ասում էին՝ բա, պարոն Միհրանյան, բա ինքն էլ տղամարդու խոսք է տվել, ուրեմն չպետք է դուրս գա։ Հիմա Փաշինյանը տղամարդ չի՞, բա իրեն հարցրեք՝ բա ասել էիք՝ ոչ մի վրեժխնդրություն։ Ինքը փոքրիկ վրեժխնդրություն է անում։

- Ինքը նաեւ խոսք էր տվել Մարտի 1-ը բացահայտել։

- Հենց ինքը Մարտի 1-ի գլխավոր հերոսներից մեկն էր եւ գլխավոր պատասխանատուներից մեկն այդ արյունահեղության։

- Իսկ ինչո՞ւ հենց երեկ ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան Քոչարյանի գործին կարծես թե տեղեկատվական առիթ չկար։

- Ինչո՞ւ չկար։ Նախ, դատավարությունն ամեն օր էլ կա։ Երկրորդ․ ինքս եմ 20 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ծանոթացրել «Ռոսիայի» գլխավոր տնօրեն Սվանիձեի հետ, որը շատ մեծ տպավորություն էր ստացել ՀՀ 2-րդ նախագահից։ Եվ Քոչարյանը, լինելով իսկապես խարիզմատիկ գործիչ եւ 98 թ․ դառնալով նախագահ, նա ուներ ե՛ւ հարգանք, ե՛ւ վերաբերմունք իր նկատմամբ, դրա համար էլ Նիկոլայ Սվանիձեն իր պարտքն է համարել անդրադառնալ այդ մարդու ճակատագրին։

Անուշ Դաշտենց

դիտվել է 19351 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am