Հեղափոխականների հերթական խայտառակությունը

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն, ով Աննա Հակոբյանի և Լիլիթ Մակունցի կամակատարն է ու նշանակման մի քանի ամիսներին ինքնակամ ապացուցել է, որ կիլոմետրերով հեռու է մշակույթից, աշխատանքից ազատել է Օպերային թատորնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Պաշտոնական բացատրությունն այդ ազատման օրենքի պահանջն է, որ ժամանակին օրենքը փոխել են, որպեսզի Օրբելյանը կարողանա տնօրինել այդ պաշտոնը, հիմա ընդամենը վերականգնել են այդ դրույթը: Ամեն ինչ նորմալ եւ նույնիսկ դրական կարելի էր գնահատել, եթե չիմանայինք Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնում կատարած ահռելի աշխատանքը, ե մյուս կողմից՝ նույն Ղարիբյանի անտեղյակությունը ոլորտից: Մենք մի հրապարակում արդեն ունեցել ենք, թե ինչ է արել Օրբելյանը Օպերայի համար ու դա արել է սեփական միջոցների հաշվին, իսկ Օպերան այն վայրն է, որը խնամք ու ներդրում է պահանջում, հակառակ դեպքում այս կառույցն էլ ոտատակ կտրվի ու կփակվեն դռները: Օրբելյանի միակ մեղքն այն է, որ նա աշխատող, արարող և, ամենակարևորը` վնաս չտվող մարդ է: Հավանաբար, հենց սա դուր չի գալիս հեղափոխականներին: Ավելին, եթե կուզեք Օրբելյանը

Օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում գտածո է Հայաստանի համար. նա հայաստանցի չէ, հեռու է տեղական ինտրիգներից, իր հնարավորությունների սահմաններում նպաստում է թատրոնի որակի բարձրացմանը: Ճիշտ է, նա հանճարեղ չէ, բայց ամեն ինչ անում է թատրոնի համար:
Հիմա ամենաուշագրավ դրվագը, որն էլ կարելի է իրական հիմք ընդունել այս ազատման հարցում:

Նազելի Ղարիբյանը թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ոչ մի հարցի չկարողանալով տալ ադեկվատ պատասխան՝ միայն հայտնել է, որ թատրոնը նոր տնօրեն ունի: Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզեցին, որ
Օրբելյանին փոխարինելու է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը, ով հայտնի էր որպես «Բրենդ թայմ» հեռուստածրագրի հաղորդավար և մոդել:
Ավելին՝ Արմեն Սարգսյանը չի ժխտել տեղեկությունը, որ ինքը դիտարկվում է որպես թատրոնի տնօրեն:
Արմեն Սարգսյանին այս պաշտոնը խոստացել է Լիլիթ Մակունցը, որի մասին անգամ գրվել է ու այսօրվա տեղի ունեցածը հենց դրա արդյունքն է: Վերադառնալով Նազենի Ղարիբյանին, որն այսօր ներկայացնում է Հայաստանի մշակութային դեմքը, միթե այդ տիկինն իրավունք ուներ առհասարակ այդ պաշտոնում, միգուցե օրենքով՝ այո, բայց կան բարոյական օրենքներ, որոնք կտրականապես արգլում են տիկնոջ ոլորտում գործունեությունը: Բավական է միայն նայել նրա եւ թատրոնի աշխատակիցների զրույցի տեսանյութը եւ կարելի է ապշել տիկնոջ անտեղյակությունից: Պարզվում է՝ նա Օպերայի թատրոն չի էլ հաճախել, ծանոթ չէ անգամ ներկայացումներին, անուններ է խառնում ինքնավստահ, չի ճանաչում եւ ոչ մի օպերային երգչի ու մի հատ էլ ինքնավստահ հակագրոհում է, թե զբաղված է, գործուղումների եւ չէր կարող այցելել թատրոն: Սա դեռ ամենը չէ, Օրբելյանի մասին էլ ասում, թե հոր տունը չի, որ գա ուր մնա: Որ Նազենի Ղարիբյանը բազմիսց է ցուցադրել իր հակամշակութային լեքսիկոնը, կարծում ենք կփաստեն շատերը, միթե ոլորտից զրո տեղեկացվածությամբ ինչ-որ հայտնություն պետք է որոշի՝ ով որտեղ աշխատի, ով ոչ կամ կատարի հեղափոխականների ցանկությունը:
Ստացվում է, որ նոր Հայաստանին Արարատի կոկորդիլոսագետ մարզպետից գրագետ ու գործունյա մարդ պետք չէ:

Անի Սահակյան

դիտվել է 3876 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am