Վիեննայում նշմարված ծիլերը. ի՞նչ խոսեցին համանախագահները, Փաշինյանն ու Ալիեւը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարեւոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ:

Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, թե արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձեւաչափ վերադարձնելու խնդիրը: Այդ հարցը չեն շոշափել նաեւ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած ամփոփիչ հայտարարության մեջ: Մյուս կողմից՝ այստեղ թերեւս զարմանալի բան չկա, եւ իրավիճակը առավել քան պարզ է: Գործնականում դիրքորոշումները կողմերի միջեւ խիստ հակասական են, ըստ այդմ՝ որեւէ հիշատակում անկասկած լինելու էր հերթապահ: Մյուս կողմից՝ այս տեսանկյունից հիշատակման բացակայությունը՝ թեկուզ, այսպես ասած, մերժողական տոնով, արդեն իսկ հատկանշական եւ հետաքրքիր փաստ է: Միաժամանակ, ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, եւ ինչի մասին նաեւ Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ:


Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է նշանակում մարդասիրական, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ միջոցառման մասին է խոսքը: Այդ իմաստով, իհարկե, առաջին թիրախային հասցեատերը Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենեւին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք: Արդյո՞ք Ադրբեջանն, ի վերջո, դրական կարձագանքի Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որին միանալը Ադրբեջանի նախագահի կինը ամիսներ առաջ մերժել էր, թե՞ մարդասիրական միջոցառում ասելով նկատի է առնվում գերիների փոխանակումը:

Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքն, անշուշտ, հետաքրքիր է, սակայն առաջին հերթին նաեւ նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին եւ հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետեւ այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաեւ այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում:

Ընդհանուր առմամբ, Վիեննայի հանդիպման դրական տոնայնությունն ու զուսպ տեղեկատվությունը ողջունելի է, որովհետեւ կարեւոր է, երբ կողմերը խոսում են միմյանց հետ, թեկուզ իրարամերժ օրակարգերով: Այստեղ առանցքայինն այն է, որ հայկական կողմը նկատելիորեն ձեւավորել է իր օրակարգը, եւ զուսպ ու դրական մթնոլորտը հենց դրա հետեւանքն է, քանի որ հակառակի դեպքում որոշակի փաստի առաջ կանգնելու է Ադրբեջանը: Իհարկե, սրանով հանդերձ, կասկածից վեր է եւ թերեւս հիշեցման համար ավելորդ, որ այդուհանդերձ, Երեւանը չպետք է ձեռքից ցած դնի փայտը՝ ռազմական առումով փաստի առաջ չկանգնելու համար: Զգոնությունը չպետք է թուլացնել: Ավելին՝ հենց դա է նաեւ, որ Ադրբեջանին ստիպելու է մնալ զսպվածության շրջանակի մեջ:

Այդ իմաստով, Վիեննայի հանդիպումը կարծես թե արդյունավետ հանգրվան է մթնոլորտն ու տրամաբանությունը փոխելու Երեւանի նախաձեռնած քաղաքական գործընթացում, ինչի մասին զգուշավոր արտահայտվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայ համայնքի հետ հանդիպմանը: Զգուշավոր, քանի որ այդ նախաձեռնության տրամաբանությունն, իհարկե, ենթադրում է Ադրբեջանի զսպվածությանը որոշակի չափավորության բոնուս Հայաստանի հռետորաբանության մեջ: Գործնականում, Վիեննայի հանդիպումը որոշակիորեն հիմք է տալիս մտածել հակամարտության կամ պարզապես ստատուս քվոյի կառավարման քաղաքական նոր տրամաբանության, նոր մեթոդաբանության ձեւավորման, սաղմնավորման մասին, որը տեղի է ունենում պատերազմը բացառելու Մինսկի խմբի համանախագահների բավականին հստակ ազդակների եւ հաղորդագրությունների ֆոնին:

Մոտեցումներ, որ գործնականում փնտրվում էին դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն որոնք պետք է ձեւավորվեին կողմերի նախաձեռնությամբ, կողմերից մեկի: Այդ իմաստով, Ադրբեջանը դրան դեմ էր, իսկ հայկական կողմը ուներ այդ փոփոխությունը նախաձեռնելու քաղաքական ներուժ, անհրաժեշտ լեգիտիմություն: Մեկ տարի առաջ հայկական կողմը ստացավ դրա հնարավորությունը եւ անմիջապես ձեռնամուխ եղավ իրականացմանը: Վիեննայում գործնականում նշմարվեցին ծիլերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 322 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video) Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին Իշխանությունը հակադաշնակցական թույնի հերթական դոզան հրապարակ նետեց․ Գեղամ Մանուկյան Պահքի շրջան է, մի՛ ստեք, ճիշտն ասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am